Մասկը՝ ընդդեմ ChatGPT-ի․ ինքնասպանությունների մեղադրանքներ և բաց պատերազմ տեխնոհսկաների միջև
Լուրեր |
Մասկը տարածել է պնդում, թե ChatGPT-ը կապված է 9 մահվան դեպքի հետ։
Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը վերահրապարակել է պնդում, ըստ որի՝ ChatGPT-ն կապ ունի ինքնասպանության մի շարք դեպքերի հետ՝ միաժամանակ կոչ անելով օգտատերերին հրաժարվել առաջատար չաթ-բոտից։ Այս մասին հայտնում է Forbes-ը։
Մասկը տարածել է պնդում, թե «ChatGPT-ը կապված է 9 մահվան դեպքի հետ, որոնցից 5-ի դեպքում դրա հետ փոխազդեցությունները, ըստ հաղորդումների, հանգեցրել են ինքնասպանության՝ ներառյալ դեռահասների և մեծահասակների շրջանում»։
Հրապարակմանը կից նա հանդես է եկել հանրային կոչով․
«Թույլ մի՛ տվեք ձեր մերձավորներին օգտագործել ChatGPT»։
Մասկի այս հայտարարությունից մի քանի ժամ անց OpenAI-ի գլխավոր տնօրեն Սեմ Ալթմանը հանդես է եկել պաշտպանական և հակադարձ հայտարարությամբ։ Նա կտրուկ քննադատել է Grok-ը՝ նշելով, որ այն քննադատության է ենթարկվում առանց համաձայնության սեքսուալ բնույթի պատկերներ ստեղծելու համար։ Ալթմանը անդրադարձել է նաև Tesla ընկերությանը՝ շեշտադրելով ինքնակառավարման համակարգի շուրջ առկա խնդիրներն ու ռիսկերը։
Միջադեպը նոր թափ է հաղորդել արհեստական բանականության ոլորտում անվտանգության, էթիկայի և պատասխանատվության վերաբերյալ շարունակվող բանավեճերին, հատկապես՝ առաջատար տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարների միջև հրապարակային հակասությունների ֆոնին։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․