Մարտի 30-ի բիզնես լուրերը
Լուրեր |
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
ՏԵՂԱԿԱՆ ԼՈՒՐԵՐ
ԱՄՆ վիզայի դիմորդներին տեղեկացնում են իրենց իրավունքների մասին
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը հայտնում է, որ վիզայի դիմորդները նախապես ծանոթացվում են իրենց իրավունքներին՝ ներառյալ արդար վարձատրությունը, անվտանգ աշխատանքային պայմանները և բողոք ներկայացնելու ընթացակարգերը։ Քաղաքացիներին կոչ է արվում կարդալ Ուիլբերֆորսի տեղեկատվական գրքույկը։
Հայաստանում կստեղծվի AI խոշոր տվյալների կենտրոն
Bloomberg-ը անդրադարձել է Firebird AI տվյալների կենտրոնի նախագծին Հայաստանում։ Այն իրականացվում է Nvidia և Dell Technologies ընկերությունների հետ համագործակցությամբ և նպատակ ունի զարգացնել ԱԲ ենթակառուցվածքները Հայաստանում։
ԱՄՀ-ի հետ քննարկվել են տնտեսական քաղաքականությունները
Ֆինանսների նախարարությունում քննարկվել են ԱՄՀ-ի հետ համագործակցության ուղղությունները, այդ թվում՝ տնտեսական և ֆինանսական քաղաքականությունների հուշագրի նախագիծը և կառուցվածքային բարեփոխումները։
Հայաստանը մեծացնում է ջրի արտահանումը
Վերջին երեք տարում Հայաստանը արտահանել է ավելի քան 88 մլն լիտր խմելու ջուր՝ 29 երկրներ։ Արտահանման աշխարհագրությունը շարունակում է ընդլայնվել։
3 օրում բացահայտվել է 232 հանցագործություն
Մարտի 27–30-ը բացահայտվել է 232 հանցագործություն։ Ամենատարածվածները եղել են ճանապարհային խախտումները, ֆիզիկական ներգործությունը և թմրանյութերի հետ կապված դեպքերը։
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԼՈՒՐԵՐ
Մերձավոր Արևելքում նավթային նոր կոնսորցիումի գաղափար
Թուրքիան, Եգիպտոսը և Սաուդյան Արաբիան քննարկում են նավթային կոնսորցիում ստեղծելու հնարավորությունը՝ Հորմուզի նեղուցով փոխադրումները համակարգելու համար։
Եգիպտոսում սահմանափակումներ՝ էներգետիկ ճգնաժամի պատճառով
Խանութներն ու ռեստորանները մեկ ամիս շարունակ կփակվեն մինչև 21:00՝ էներգակիրների թանկացման հետևանքները մեղմելու նպատակով։
Իրանի հետ պատերազմը կարող է ԱՄՆ-ին արժենալ ավելի քան $1 տրիլիոն
New York Times-ի գնահատմամբ՝ երկարաժամկետ ծախսերը, ներառյալ սոցիալական ապահովումը և բուժսպասարկումը, կարող են գերազանցել 1 տրիլիոն դոլարը։
G7-ը կարող է չհամաձայնել էներգետիկ ճգնաժամի շուրջ
Politico-ի տվյալներով՝ G7 երկրների միջև չկա միասնական մոտեցում էներգետիկ ճգնաժամի հաղթահարման հարցում, ինչի հետևանքով երկրները գործում են առանձին քաղաքականություններով։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․