Մարտի 2-ի բիզնես լուրերը
Լուրեր |
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
ՏԵՂԱԿԱՆ ԼՈՒՐԵՐ
ՎԶԵԲ-ը բարելավել է Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումը
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը հրապարակել է 2026 և 2027 թվականների տնտեսական աճի թարմացված կանխատեսումները։
2026 թվականի համար աճի կանխատեսումը բարձրացվել է 1 տոկոսային կետով՝ մինչև 5.5%։
2027 թվականին նույնպես կանխատեսվում է 5.5% տնտեսական աճ։
Միջին աշխատավարձը 2026թ. հունվարին կազմել է 293,309 դրամ
ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝
2026 թվականի հունվարին միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 293,309 դրամ։
Պետական ոլորտում՝ 228,118 դրամ,
ոչ պետական ոլորտում՝ 318,722 դրամ։
Սահմանամերձ բնակավայրերում տուն կառուցելու ծրագիրը կվերաբացվի
16 մլն դրամ աջակցություն նախատեսող պետական ծրագիրը կվերաբացվի սահմանամերձ գյուղական բնակավայրերում տուն կառուցելու համար։ Ծրագրից կկարողանան օգտվել համապատասխան չափորոշիչներին բավարարող ընտանիքները՝ ապահովելով բնակչության 10% ցուցանիշը։
ԱԲ բարձր արտադրողականության սարքավորումների առաջին խմբաքանակը Հայաստանում է
Հայաստանում արդեն տեղակայվել է բարձր արտադրողականությամբ արհեստական բանականության (GPU) սարքավորումների առաջին խմբաքանակը։ Նախաձեռնությունը նպատակ ունի զարգացնել հաշվարկային կարողությունները և խթանել թվային փոխակերպումը։
Փետրվարին հարկերն ու տուրքերը աճել են 13%-ով
2026 թվականի փետրվարին հավաքագրվել է 165.8 մլրդ դրամ հարկ և տուրք, ինչը նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ավել է 13%-ով։ Վերադարձվել է 32.1 մլրդ դրամ։
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԼՈՒՐԵՐ
ԱՄԷ-ն երկու օրով փակում է ֆոնդային բորսաները
Տարածաշրջանային լարվածության ֆոնին Արաբական Միացյալ Էմիրությունները երկու օրով փակում է իր հիմնական ֆոնդային բորսաները։
Թուրքիան և Իրանը փակել են ցամաքային սահմանները
Թուրքիան և Իրանը փոխադարձաբար փակել են ցամաքային սահմանները, սակայն բեռնատարների և քաղաքացիների սահմանափակ մուտքը պահպանվում է։
ԵՄ-ն սպառնում է Իրանին նոր պատժամիջոցներով
Եվրամիությունը հայտարարել է, որ շարունակելու է պատժամիջոցների քաղաքականությունը Իրանի նկատմամբ՝ միջուկային ծրագրի և տարածաշրջանային գործունեության պատճառով։
ՕՊԵԿ+-ը կարող է ավելացնել արդյունահանումը
ՕՊԵԿ+-ը ապրիլին կարող է ավելացնել նավթի արդյունահանումը օրական 166 հազար բարելով։ Սաուդյան Արաբիան և Ռուսաստանը նախատեսում են համապատասխանաբար բարձրացնել արդյունահանման ծավալները։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․