Մարտի 12-ի կարևոր լուրերը
Լուրեր |
Ինչ է կատարվել Հայատանում և աշխարհում։
Հաշվառման-քննական ստորաբաժանումներում փոփոխություններ
Քաղաքացիների սպասարկումն ավելի արագ և հարմար կազմակերպելու նպատակով ՆԳ նախարարի հանձնարարությամբ իրականացվել են կարևոր փոփոխություններ։ Մարտ ամսվա բոլոր շաբաթ օրերը հաշվառման-քննական ստորաբաժանումներում սահմանվել են որպես աշխատանքային։ Ներդրվել են նաև հերթագրման համակարգի նոր տեխնիկական լուծումներ, ինչի արդյունքում հերթերը զգալիորեն նվազել են։
#Հայաստան #ՆԳՆ #Ծառայություններ #Քաղաքացիներ
Հայաստանին մոտենում է նոր ցիկլոն
Գագիկ Սուրենյանի տեղեկացմամբ՝ Միջերկրական ծովի շրջաններից Հայաստանին մոտենում է հերթական ցիկլոնը։ Այն կգործի մարտի 13-ի լույս 14-ի գիշերից մինչև մարտի 16-ը ներառյալ։ Շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում՝ ձյուն, հովտային հատվածներում՝ թաց ձյուն և անձրև։
#Հայաստան #Եղանակ #Ցիկլոն #ԳագիկՍուրենյան
G7-ը կպահպանի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնել է, որ G7-ի առաջնորդները համաձայնել են պահպանել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները՝ չնայած նավթի բարձր գներին։ Միաժամանակ նախատեսվում է բանակցել մի շարք երկրների հետ՝ արտահանման սահմանափակումներից խուսափելու համար։
#Ֆրանսիա #G7 #Ռուսաստան #Պատժամիջոցներ
Իրանը պահանջում է երաշխիքներ և փոխհատուցում
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Իրանը հանձնառու է խաղաղությանը, սակայն պահանջում է ԱՄՆ-ից և Իսրայելից հստակ երաշխիքներ ու փոխհատուցումներ։ Նրա խոսքով՝ պատերազմը դադարեցնելու միակ ճանապարհը Իրանի իրավունքների ճանաչումն է և ապագա ագրեսիայի բացառումը։
#Իրան #Փեզեշքիան #ՄերձավորԱրևելք #Քաղաքականություն
Իսրայելը նոր հարվածներ է հասցրել Թեհրանին
Իսրայելական բանակը հայտնել է Թեհրանի վրա նոր հարվածների մասին։ Թիրախների թվում եղել են ԻՀՊԿ ռազմաօդային ուժերի հրամանատարական կետեր, բալիստիկ հրթիռների պահեստներ և ռազմական կառավարման կենտրոններ։
#Իսրայել #Իրան #Թեհրան #ՌազմականԳործողություններ
Բրիտանական թղթադրամների վրա կարող են հայտնվել կենդանիներ
Անգլիայի կենտրոնական բանկը նախատեսում է նոր ֆունտ ստեռլինգ թղթադրամների վրա պատկերել բրիտանական վայրի բնության կենդանիներին՝ փոխարինելով պատմական դեմքերին։ Որոշումը հիմնված է հանրային հարցման արդյունքների վրա։
#ՄեծԲրիտանիա #ՖունտՍտեռլինգ #Թղթադրամներ #BankOfEngland
Թրամփը կարծում է, որ պատերազմը շուտով կավարտվի
Axios-ին տված հարցազրույցում Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի տարածքում գրեթե այլևս թիրախներ չեն մնացել, և պատերազմը կարող է շուտով ավարտվել։
#ԱՄՆ #Թրամփ #Իրան #Պատերազմ
Իսրայելը հայտարարում է երկարատև պատերազմի մասին
Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ պատերազմը կշարունակվի այնքան, որքան անհրաժեշտ կլինի և առանց ժամանակային սահմանափակման։
#Իսրայել #Իրան #Պատերազմ #ՄերձավորԱրևելք
Իրանը ականապատում է Հորմուզի նեղուցը
Իրանը սկսել է ականապատել Հորմուզի նեղուցը, որտեղով անցնում է աշխարհի նավթի մոտ 20 տոկոսը։ ԱՄՆ զինուժը հայտնել է, որ ոչնչացրել է ականներ տեղադրող իրանական 16 նավ։
#Իրան #ՀորմուզիՆեղուց #Նավթ #ԱՄՆ
ՄԱԿ ԱԽ-ն պահանջել է դադարեցնել հարձակումները
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը բանաձև է ընդունել՝ պահանջելով Իրանից դադարեցնել հարձակումները արաբական երկրների վրա։ Փաստաթղթին կողմ է քվեարկել 13 երկիր, իսկ Ռուսաստանն ու Չինաստանը ձեռնպահ են մնացել։
#ՄԱԿ #ԱնվտանգությանԽորհուրդ #Իրան #Քաղաքականություն
Նավթի գինը կարող է հասնել 200 դոլարի
Իրանի ռազմական հրամանատարությունը հայտարարել է, որ պատերազմը շարունակվելու դեպքում նավթի մեկ բարելի գինը կարող է հասնել մինչև 200 դոլարի։
#Նավթ #Տնտեսություն #Էներգետիկա #ՄերձավորԱրևելք
Աշխարհը նավթ է բաց թողնում պահուստներից
Միջազգային էներգետիկ գործակալության անդամ 32 երկրներ համաձայնել են շուկա բաց թողնել 400 միլիոն բարել նավթ՝ վառելիքի կտրուկ թանկացումը զսպելու համար։
#Էներգետիկա #Նավթ #ՄիջազգայինՇուկա #Տնտեսություն
Ստրասբուրգում բացվել է Հայոց այբուբենի հուշարձանը
Եվրոպական խորհրդարանի վարչական շենքի հարակից տարածքում տեղադրվել է Հայոց այբուբենի հուշարձանը։ Բացմանը ներկա են եղել վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան։
#Հայաստան #ՀայոցԱյբուբեն #Ստրասբուրգ #ԵվրոպականԽորհրդարան
Իրանը թույլ է տվել որոշ նավերի անցնել Հորմուզի նեղուցով
Իրանը թույլատրել է Հնդկաստանի դրոշի ներքո նավարկող լցանավերին անցնել Հորմուզի նեղուցով՝ Իրանի և Հնդկաստանի արտգործնախարարների բանակցություններից հետո։
#Իրան #Հնդկաստան #ՀորմուզիՆեղուց #Նավթ
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․