Լոռու մարզում նկատված ազնվացեղ եղջերուն վերադարձվել է «Դիլիջան» ազգային պարկ
Լուրեր |
Կազմակերպությունը հորդորում է պահպանել անվտանգության մի շարք կանոններ
Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը (WWF Հայաստան) տեղեկացնում է, որ Լոռու մարզում վերջերս նկատված կովկասյան ազնվացեղ եղջերուն վերադարձվել է «Դիլիջան» ազգային պարկ՝ մարդու միջամտությունից բխող հնարավոր ռիսկերը կանխելու նպատակով։
WWF-ից հայտնում են, որ քաղաքացիական անձանց կողմից կենդանու հետ անմիջական շփման, կերակրման կամ նկարահանման փորձերը կարող են խաթարել նրա բնական վարքը և ստեղծել անվտանգության վտանգներ ինչպես մարդկանց, այնպես էլ կենդանու համար։ Նշվում է, որ վայրի կենդանին նույնիսկ խաղաղ պահվածքի դեպքում կարող է առանց դիտավորության վնաս հասցնել։
Կազմակերպությունը հորդորում է պահպանել անվտանգության մի շարք կանոններ՝
չմոտենալ և չդիպչել եղջերուին,
չկերակրել նրան,
խուսափել բարձր ձայներից և հանկարծակի շարժումներից,
երթևեկելիս կենդանու նկատման դեպքում նվազեցնել արագությունը,
տեղեկացնել շրջապատին հնարավոր հանդիպումների մասին՝ նվազեցնելու համար մարդու և կենդանու միջև կոնֆլիկտի հավանականությունը։
Հիշեցվում է, որ եղջերուների տեղաշարժը վերահսկվում է ռադիովզկապի միջոցով։
Կենդանիները գտնվում են պետական պահպանության ներքո։ Ազնվացեղ եղջերուին վնասելու դեպքում պետությանը պատճառված վնասը գնահատվում է 15 միլիոն դրամ, ինչպես նաև կիրառվում են պատասխանատվության միջոցներ ՀՀ Քրեական օրենսգրքի 386-րդ հոդվածով։
Նշվում է, որ «Կովկասյան ազնվացեղ եղջերուի վերաբնակեցումը Հայաստանում» ծրագիրը իրականացվում է 2013 թվականից՝ WWF-Հայաստանի և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կողմից։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․