Լոնդոնում պատրաստվել է ռեկորդային երկարությամբ տիրամիսու
Լուրեր |
Լոնդոնի Չելսիի քաղաքապետարանում շուրջ հարյուր իտալացի խոհարարներ հավաքվել են՝ պատրաստելու աշխարհի ամենաերկար տիրամիսուն։
Նախորդ ռեկորդը սահմանվել էր Միլանում և կազմել էր 273,5 մետր, սակայն այս անգամ այն զգալիորեն գերազանցվել է։
Գինեսի ռեկորդների գրքի կանոնների համաձայն՝ աղանդերը պատրաստվել և հավաքվել է հենց տեղում։
Տիրամիսուի պատրաստման համար օգտագործվել է 50 հազար «սավոյարդի» թխվածքաբլիթ և ավելի քան 3000 ձու։
Արդյունքում սահմանվել է նոր ռեկորդ՝ 440,6 մետր երկարությամբ։
Ռեկորդի նախաձեռնող Միրկո Ռիչին նշել է, որ նախկինում ևս ռեկորդ է սահմանել, սակայն այն հետագայում գերազանցվել էր։
Նրա խոսքով՝ տիրամիսուն Իտալիայի ամենահայտնի «արտահանումներից» է, և այս փորձը կազմակերպվել է Մեծ Բրիտանիայում՝ որպես շնորհակալություն երկրի նկատմամբ։
Խոհարար Կարմելո Կարնեվալեն նշել է, որ ռեկորդը հաստատելու համար տիրամիսուն պետք է ունենար առնվազն 8 սմ բարձրություն և 15 սմ լայնություն։
Նրա խոսքով՝ լավ տիրամիսուի գաղտնիքը որակյալ սուրճն է, պինդ կրեմն ու «մեծ սերը»։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․