Հեղուկ գազի գինը տատանվում է․ հիմնական պատճառները
Լուրեր |
Ճանապարհների փակ լինելու հետևանքով ներմուծման ժամկետների երկարաձգումը հանգեցնում է տրանսպորտային ծախսերի աճի։
Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը անդրադարձել է Հայաստանում հեղուկ գազի գների բարձրացման շուրջ արձանագրվող դժգոհություններին՝ ընդգծելով, որ շուկայում առկա են գների ինչպես նվազման, այնպես էլ բարձրացման փուլեր։
Նրա խոսքով՝ հեղուկ գազը բորսայական ապրանք է, և դրա գինը ձևավորվում է միջազգային շուկաներում տեղի ունեցող փոփոխությունների ազդեցությամբ։ «Երբ ասում եք՝ ամեն անգամ թանկանում է, այդպես չէ։ Ամեն անգամ էժանանում է, որ հետո թանկանում է»,- նշել է Գևորգյանը։
Հանձնաժողովի նախագահի տեղեկացմամբ՝ Հայաստանի Հանրապետությունում հեղուկ գազի շուկայում գործում է 100-ից ավելի ներմուծող տնտեսվարող, և որևէ սուբյեկտի ներմուծման մասնաբաժինը չի գերազանցում 9%-ը։ Այս պայմաններում, նրա գնահատմամբ, շուկայում գերիշխող դիրքի առկայության կամ դրա չարաշահման մասին խոսել հնարավոր չէ։
Գևորգյանը նաև բացառել է գների արհեստական բարձրացման հնարավորությունը՝ նշելով, որ դժվար է պատկերացնել, որ նման թվով տնտեսվարողներ կարող են պայմանավորվել գների շուրջ։ «Ասել, որ կա գերիշխող դիրք, որը չարաշահվում է, չկա»,- ընդգծել է նա։
Գների բարձրացման պատճառների շարքում Հանձնաժողովի նախագահը նշել է ոչ միայն միջազգային բորսայական գների փոփոխությունները, այլև լոգիստիկ խնդիրները։ Մասնավորապես՝ ճանապարհների փակ լինելու հետևանքով ներմուծման ժամկետների երկարաձգումը հանգեցնում է տրանսպորտային ծախսերի աճի։ «Մեքենան, որը պետք է 10 օրում գար, գալիս է 20 օրում, ինչի արդյունքում թանկանում է նաև տեղափոխումը»,- պարզաբանել է նա։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․