Վերջին 10 տարում TV-ների գովազդային եկամուտները 2 երկու անգամ կրճատվել են․ Տիգրան Հակոբյան
Լուրեր |
Այն օրենսդրության փոփոխությունները, որ արել են մեր հեռուստաընկերությունների հետ, դա ճգնաժամային իրավիճակի է բերել, որովհետև երբ որ 2020 թվականին վերջին անգամ հեռուստաընկերությունները լիցենզավորվել են մեր կողմից, նրանք տվել են իրենց պայմանները, առաջարկները կամ իրենց կատարելիք բովանդակությունը և հաշվարկել են այն բյուջեն, որի միջոցով կարող են կատարել իրենց վրա վերցրած պարտավորությունները։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 4–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը։
«Իսկ պարտավորությունները լիցենզավորված կազմակերպությունների համար շատ-շատ են՝ 20% հանրօգուտ հաղորդումներ, մեծ մասը պետք է հայերեն թարգմանված լինի, նրանք պիտի պաշտպանեն հեղինակային իրավունքը, ինչը չեն անում, օրինակ, օնլայն հարթակները։ Դրանից հետո հաշվարկել են, որ կստանան այսքան բյուջե, որով կկարողանան կատարել իրենց պարտականությունները։ Դրանից հետո Ազգային ժողովը արգելում է շահումով խաղերի գովազդը, հետո գազավորված ըմպելիքների գովազդը, հետո ասում է՝ դու ամեն ինչը ժեստերի լեզվով պետք է թարգմանես խոցելի խավերի համար։ Այսինքն բովանդակության պատրաստումը թանկանում է, եկամուտները իջնում են։
իհարկե շահումով խաղերը չպիտի լինեն, իհարկե, ալկոհոլի, խմիչքների գովազդը չպետք է լինի, բայց պետությունը նաև պետք է մտածեր, որ այս պայմաններում հեռուստաընկերությունները օժանդակության կարիք ունեն, որպեսզի նրանք չհասնեն այս վիճակին։
Հեռուստառադիոընկերության գովազդային եկամուտները վերջին 10 տարվա ընթացքում երկու անգամ կրճատվել են, ինֆլյացիան չհաշված։ Դուք պատկերացնում եք ինչպես են այդ հեռուստաընկերությունները կարողանալու ստեղծել հանրօգուտ կոնտենտ, գնել որակյալ արտադրություն դրսից։ Դա շատ դժվար է։ Ընդհանուր մեդիադաշտի ճգնաժամ է այսօր գնում»,–ասաց նա։
Տիգրան Հակոբյանը հայտարարեց, որ թեև բացարձակ չի դիտում հեռուստացույց, սակայն բոլորից ավելի լավ գիտի՝ ինչ է կատարվում այդ բնագավառում. «Որովհետև ամեն օր ես ստանում եմ այն տեղեկատվությունը, որ ինձ անհրաժեշտ է իմ պարտականությունները կատարելու համար»։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․