Կոմիտասի պուրակը կբարեկարգվի. Ակբա բանկի 30-ամյակի նվերը Երեւանին
Լուրեր |
Ակբա բանկի և Երևանի քաղաքապետարանի համագործակցությամբ Կոմիտասի անվան պուրակը կբարեկարգվի։ Պուրակի բարեկարգումն Ակբա բանկի նվերն է Երևանին՝ իր 30-ամյակի կապակցությամբ:
Նախագծի նպատակն է այգին դարձնել հանգստի ու զբոսանքի լիարժեք վայր։ Առաջիկայում պուրակը
կդառնա ավելի բարեկարգ, ժամանակակից ու կանաչապատ. կոնսերվատորիայի հարակից այգին կխոսի
ու կպատմի վարդապետի ու նրա թողած ժառանգության մասին:
Տարածքում տնկվելու
է ավելի քան 3000 բույս, որոնք կստեղծեն հարմարավետ և կանաչ միջավայր։ Կտեղադրվի կաթիլային
ոռոգման համակարգ, կավելանան նոր զբոսուղիներ, կկառուցվի նաև փոքր բեմ՝ ամֆիթատրոնով,
որտեղ հնարավոր կլինի կազմակերպել բացօթյա համերգներ։
Այգին վերաիմաստավորվելու
է նոր բովանդակությամբ, միևնույն ժամանակ առաջնային նպատակներից է պահպանել այգու արդեն
ձևավորված, բարձրահասակ ու հասուն ծառերը։ Նույնքան կարևոր է պահպանել պուրակի պատմական
կառուցվածքը։ Հուշարձանի շուրջ նախատեսում է ջրային տարր ավելացնել՝ որպես հարգանքի
տուրք այն հայտնի պատկերին, որտեղ Կոմիտասը նստած է լճակի դիմաց։
«Ակբա բանկը նշում
է 30-ամյակը. մի շարք միջոցառումներ են նախատեսվում, և սա Երևանի հետ կապված
մեր ամենամեծ միջոցառումներից մեկն է և մեր մեծ նվերն է լինելու քաղաքին։ Ուզում
ենք, որ այս կանաչ անկյունը ավելի գրավիչ, ավելի ժամանակակից և ավելի սիրված վայր դառնա
երևանցիների ու հատկապես երեխաների, ուսանողների համար։ Նախագիծը իրականացվելու է ժամանակակից,
բոլոր ստանդարտներին համապատասխան, հաշվի են առնվելու էկոլոգիական բոլոր պայմանները,
կանաչ հատվածի պահպանումը, նաև նոր գեղարվեստական լուսավորման միջոցներ են լինելու»,-
նշել է Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը։
«Այս նախագիծը
մենք իրականացնում ենք Ակբա բանկի գործընկերների հետ, և սա, կարելի է ասել, մատների
վրա հաշված, բայց շատ կարևոր նախաձեռնություններից մեկն է, որ եկել է մեր բանկային
ոլորտից: Ակբա բանկը առաջարկեց իրականացնել նախագիծ այս այգում և նաև համաֆինանսավորել
այգու վերակառուցումը։ Ըստ այդ նախագծի, կարծում եմ, սա քաղաքի սրտում ամենակարևոր
կանաչ տարածքներից մեկն է, ամենակարևոր այգիներից մեկն է, որը վերադառնալու է քաղաքին
արդեն նոր տեսքով, արդիականացված տեսքով։ Ուզում եմ շնորհակալությունս հայտնել պարոն
Անդրեասյանին ակտիվ մասնակցության համար և կարծում եմ` սա շատ կարևոր օրինակ է մասնավոր
մեր գործընկերների համար, որ իրականում անկախ ոլորտից նաև շատ կարևոր է սոցիալական
պատասխանատվությունը։ Կարծում եմ` Ակբա բանկը սոցիալական պատասխանատվության առումով
շատ մեծ դերակատարում ֆիքսեց քաղաքի նկատմամբ։ Եվ ես, և երևանցիները, շատ
շնորհակալ ենք ձեզ այդ մոտեցման համար»,- նշել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
Բանկը վերահսկվում
է ՀՀ ԿԲ կողմից
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․