ԿԲ-ն շրջանառության մեջ է դնում «Տեառնընդառաջ» և «Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակ» հուշադրամները
Լուրեր |
2026 թ. փետրվարի 12-ին ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «Տեառնընդառաջ» արծաթե և ոսկե հուշադրամները, ինչպես նաև «Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակ» արծաթե հուշադրամը։
«Տեառնընդառաջ» հուշադրամներ
Տեառնընդառաջը հայ ժողովրդի ավանդական տոներից է, որը նշվում է փետրվարի 14-ին՝ Սուրբ Ծննդից և Աստվածահայտնությունից քառասուն օր հետո։ Քրիստոնեական ավանդության համաձայն՝ Սուրբ Աստվածամայրը 40 օրական Հիսուսի հետ ներկայանում է տաճար, որտեղ Սիմեոն ծերունին ընդառաջ է գալիս մանուկին՝ տեսնելով նրա մեջ աշխարհի Փրկչին։ Այստեղից էլ՝ «Տիրոջն ընդառաջ» անվանումը։
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցում տոնի նախօրեին հավատացյալները եկեղեցու կանթեղներից վերցված կրակը տանում են իրենց տները՝ որպես Քրիստոսի լույսի խորհրդանիշ։ Ժողովրդական ավանդույթում («Տրնդեզ») նորապսակները և երիտասարդները խարույկ են վառում ու թռչում կրակի վրայով՝ մաքրագործման և բարեբերության խորհրդանշանով։
Արծաթե հուշադրամ (500 դրամ)
-
Մետաղ՝ արծաթ 9990
-
Քաշ՝ 15,55 գ
-
Տրամագիծ՝ 30,0 մմ
-
Որակ՝ լավացված
-
Դրամաշուրթ՝ հարթ
-
Թողարկում՝ մինչև 5000 հատ
-
Թողարկման տարեթիվ՝ 2026
Ոսկե հուշադրամ (1000 դրամ)
-
Մետաղ՝ ոսկի 9990
-
Քաշ՝ 3,11 գ
-
Տրամագիծ՝ 16,54 մմ
-
Որակ՝ լավացված
-
Դրամաշուրթ՝ հարթ
-
Թողարկում՝ մինչև 5000 հատ
-
Թողարկման տարեթիվ՝ 2026
Դիմերեսին պատկերված է «Մողնու Ավետարան» ձեռագրից լուսանկար (11-րդ դար, Մատենադարան), դարձերեսին՝ նորապսակ զույգ և խարույկի պատկեր։ Էսքիզների հեղինակն է Աննա Կուրղինյանը։ Հուշադրամները հատվել են Նիդեռլանդների արքայական դրամահատարանում։
«Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակ» հուշադրամ
Մխիթար Սեբաստացին (1676–1749) հայ եկեղեցու վարդապետ էր, Մխիթարյան միաբանության հիմնադիրը, մշակութային և գիտական գործիչ։ Նա հիմնել է միաբանությունը Կոստանդնուպոլսում, հետագայում հաստատվել Վենետիկի Սբ Ղազար կղզում, որտեղ զարգացրել է հրատարակչական և կրթական գործունեությունը։ Նրա կարևորագույն աշխատություններից է «Բառգիրք հայկազեան լեզուի»-ն։
Տեխնիկական տվյալներ
-
Անվանական արժեք՝ 1000 դրամ
-
Մետաղ՝ արծաթ 9250
-
Քաշ՝ 33,6 գ
-
Տրամագիծ՝ 40,0 մմ
-
Որակ՝ պրուֆ
-
Դրամաշուրթ՝ ատամնավոր
-
Թողարկում՝ 500 հատ
-
Թողարկման տարեթիվ՝ 2026
Դիմերեսին պատկերված են Մխիթարյան միաբանության զինանշանը և «Բառգիրք հայկազեան լեզուի» գրքի զարդանախշեր, դարձերեսին՝ Մխիթար Սեբաստացու դիմապատկերը։ Էսքիզների հեղինակն է Լուսինե Լալայանը։ Հուշադրամը հատվել է Նիդեռլանդների արքայական դրամահատարանում։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․