Արդար, թափանցիկ և թվային ապագա․ ՊԵԿ նախագահը հանդիպել է հարկ վճարողների հետ
Լուրեր |
Հանդիպման ընթացքում կարևորվել է բիզնեսի հետ բաց և շարունակական հաղորդակցությունը։
Դեպի արդար, թափանցիկ և թվային ապագա․ հարկային ու մաքսային վարչարարության արմատական բարեփոխումների նոր փուլում, ինչպես նաև Հարկ վճարողի օրվա նախաշեմին՝ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը հանդիպել է խոշոր և միջին բիզնեսի ներկայացուցիչների հետ։ Այս մասին հայտնում են ՊԵԿ-ից:
Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ ՊԵԿ նախագահը կարևորել է տնտեսվարողների հետ գործընկերային հարաբերությունների ձևավորման և ամրապնդման անհրաժեշտությունը․ «Մեզ համար առաջնային է հարկ վճարողների հետ ձևավորել նոր որակի հարաբերություն՝ հիմնված վստահության, բաց երկխոսության, մարդակենտրոն մոտեցման և կամավոր կարգապահության վրա։ Այս սկզբունքներն են դրված ՊԵԿ առաքելության և տեսլականի հիմքում․ մեր նպատակն է ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ օրինապահությունը դառնում է գիտակցված ընտրություն՝ արժեք ստեղծելով թե՛ իրենց, թե՛ պետության համար»։ ՊԵԿ նախագահի խոսքով՝ այս ուղղությամբ առանցքային դեր ունեն թվայնացումը, վերլուծական գործիքների զարգացումը և արհեստական բանականության կիրառումը։ Փոփոխությունները նպաստում են արդար մրցակցության ձևավորմանը, բարձրացնում են վստահությունը և միտված են հանրային բարեկեցության աճին։
Կոմիտեի ղեկավարը կարևոր ձեռքբերում է համարել նաև այն, որ 2017 թվականից ի վեր հարկային եկամուտներն աճել են շուրջ 2.4 անգամ․ «Մեր համատեղ ստեղծված արդյունքի (ՀՆԱ-ի) մոտ 24 տոկոսը հարկերի տեսքով վերադառնում է պետական բյուջե՝ ուղղվելով հանրային կարևոր ծրագրերի և նախաձեռնությունների իրականացմանը, որոնք այլ պայմաններում հնարավոր չէին լինի»։
Հանդիպման ընթացքում կարևորվել է բիզնեսի հետ բաց և շարունակական հաղորդակցությունը, որը հնարավորություն է տալիս ոչ միայն բարձրաձայնել խնդիրները, այլև համատեղ գտնել դրանց լուծումները՝ նոր գաղափարների և գործնական նախաձեռնությունների միջոցով։ «Վստահ եմ՝ միասին շարունակելու ենք զարգացնել հարկ վճարելու մշակույթը, որը գնալով ամրապնդվում է՝ մարդկանց կողմից իրենց վճարած հարկերի արդյունքը տեսնելու շնորհիվ»,- ասել է Էդուարդ Հակոբյանը։
Հանդիպման ընթացքում ներկայացվել են նաև հարկային և մաքսային վարչարարության բարեփոխումների ընթացքը և նոր նախաձեռնությունները, ինչպես նաև զարգացման հեռանկարները։ Հանդիպումն անցկացվել է բաց և կառուցողական մթնոլորտում՝ հարցուպատասխան ձևաչափով։ Կողմերը վերահաստատել են պատրաստակամությունը շարունակելու համագործակցությունը և նման ձևաչափով հանդիպումները։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․