Հունվարի 8-ի կարևոր լուրերը
Լուրեր |
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
ԷԼԵԿՏՐԱՄՈԲԻԼՆԵՐԻ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ ՎԵՐԱԴԱՐՁ
636 քաղաքացի 2025 թվականին հետ կստանա էլեկտրամոբիլի համար վճարված մաքսատուրքը։ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի խոսքով՝ ՊԵԿ-ը մինչև հունվարի 10-ը կհրապարակի շահառուների ցանկը։
ՕՆԼԱՅՆ ԽԱՐԴԱԽՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԶԳՈՒՇԱՑՈՒՄ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է օնլայն խարդախության դեպքի մասին, որի արդյունքում «Տելեգրամ»-ով գումար աշխատելու առաջարկի միջոցով քաղաքացուց հափշտակվել է շուրջ 2.4 մլն դրամ։ Վարչապետը կոչ է արել լինել զգոն և չտրվել խաբեություններին։
ՊԱՀԵՍՏԱԶՈՐԱՅԻՆՆԵՐԻ ՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՎԱՔՆԵՐ
2026 թվականին Հայաստանում կանցկացվեն պահեստազորի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված քաղաքացիների վարժական հավաքներ։ Դրանք նախատեսված են տարբեր փուլերով՝ փետրվարից մինչև դեկտեմբեր, և յուրաքանչյուր քաղաքացի կներգրավվի առավելագույնը 25 օր ժամկետով։
ԲԺՇԿԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՌԵԳԻՍՏՐ
Կառավարությունը սահմանել է քաղաքացիների բժշկական պատմությունների միասնական ռեգիստր՝ առողջության համընդհանուր ապահովագրության արդյունավետ գործարկման նպատակով։ Ռեգիստրը կգործի «ArMed» էլեկտրոնային առողջապահության համակարգում։
ՎԱՌԵԼԻՔԻ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ ԵՎ ԳՆԵՐ
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտնել է, որ Հայաստան է ներմուծվում ոչ միայն պրեմիում, այլև ռեգուլյար բենզին և դիզել, որոնք շուկայականից 80–100 դրամով էժան կլինեն։ Էժան մրցակցությունը, նրա խոսքով, կօգնի նվազեցնել գները։
ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՏԵՂԱՀԱՆՎԱԾՆԵՐԻՆ
Ղարաբաղից տեղահանված ընտանիքների համար տրամադրվում է բնակարանային աջակցություն հավաստագրերով։ Հունվարի 8-ի դրությամբ 4066 ընտանիք ստացել է հավաստագիր, որոնցից 1768-ն արդեն օգտվել է ծրագրից։
ՍՈՒՐ ՇՆՉԱՌԱԿԱՆ ՎԱՐԱԿՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ
Նոր տարվա առաջին շաբաթում Հայաստանում գրիպով և սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացությունը նվազել է 2.3 անգամ։ Շարունակում են շրջանառվել գրիպ Ա (H3N2) ենթատեսակի հարուցիչները, իսկ պատվաստումների մակարդակը հասել է 92.7 տոկոսի։
ՀԱՅԱՍՏԱՆ–ԱԴՐԲԵՋԱՆ ԱՊՐԱՆՔԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆ
Երևանն ու Բաքուն փոխանակել են ապրանքների հնարավոր ցանկեր՝ գնման և վաճառքի ուղղությամբ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ գործընթացը դեռ ուսումնասիրության փուլում է, և քննարկումները շարունակվում են։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․