Հունվարի 5–11-ը ՀՀ-ում գրանցվել է 689 արտակարգ և կենցաղային դեպք․ 31 տուժած, 6 զոհ
Լուրեր |
Եղանակային պայմանների և այլ գործոնների հետևանքով արձանագրվել է տրանսպորտային միջոցների 141 արգելափակման դեպք։
ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում հունվարի 5-ից 11-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է ընդհանուր առմամբ 689 դեպք, որոնցից 112-ը՝ արտակարգ։
Դեպքերի կառուցվածքում առավել հաճախ արձանագրվել են հրդեհներ՝ 61 դեպք, ճանապարհատրանսպորտային պատահարներ՝ 16, մերկասառույցի դեպքեր՝ 17, ինչպես նաև հրդեհի ծագման սպառնալիքներ՝ 26 և հրդեհի կեղծ կանչեր՝ 32։ Կենցաղային բնույթի կանչերի թիվը կազմել է 345։
Արձանագրվել են նաև մի շարք եզակի դեպքեր՝ պայթյուն, քարաթափում, ինքնասպանության փորձ, որոնողափրկարարական միջադեպ, օձի նկատում՝ յուրաքանչյուրն 1 դեպք։ Կենսաապահովման համակարգերում վթարների, ձնաբքի և զինամթերքի հայտնաբերման դեպքերը կազմել են 2-ական։ Փլուզման և թունավորման դեպքերը՝ 4-ական։
Եղանակային պայմանների և այլ գործոնների հետևանքով արձանագրվել է տրանսպորտային միջոցների 141 արգելափակման դեպք։ Փրկարարները օգնություն են ցուցաբերել 299 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 158 տրանսպորտային միջոց։
Նախորդ շաբաթվա ընթացքում տարբեր միջադեպերի հետևանքով տուժել է 31 մարդ, իսկ 6 քաղաքացի մահացել է։ Փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 2 մարդ։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․