Հունվարի 26-ի բիզնես լուրերը
Լուրեր |
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
ՏԵՂԱԿԱՆ ԼՈՒՐԵՐ
2025-ին ՀՀ քաղաքացիների մուտքերի և ելքերի տարբերությունը դարձել է դրական․ ՆԳՆ
2025 թվականին ՀՀ քաղաքացիների մուտքերի և ելքերի տարբերությունը կազմել է +8,660։ Սա առաջին դեպքն է, երբ ցուցանիշը դրական է՝ չհաշված 2020 թվականի քովիդով պայմանավորված բացառությունը։ Միաժամանակ արձանագրվել է սահմանահատումների ընդհանուր դրական սալդո՝ մոտ +30,500։ ՆԳՆ-ից նշում են, որ ձևավորվում է միգրացիոն նոր իրավիճակ, որտեղ Հայաստանը դիտարկվում է նաև որպես մուտքի ուղղություն։
Վերջին հինգ տարում աշխատանք փնտրողների թիվը կրճատվել է գրեթե կրկնակի
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանի խոսքով՝ վերջին հինգ տարիներին աշխատանք փնտրողների և գործազուրկների թիվը նվազել է գրեթե կեսով։ Միասնական սոցիալական ծառայությունում գրանցված ցուցանիշները տարեցտարի ունեցել են կայուն նվազման միտում։
2025թ. հունվար–դեկտեմբերին ՀՀ 10 խոշոր հարկատուները մուծել են 409.71 մլրդ դրամ հարկ
ՊԵԿ-ի տվյալներով՝ 2025 թվականին առաջատար 10 խոշոր հարկատուները պետական բյուջե են մուծել շուրջ 409.71 մլրդ դրամ հարկ։ Ցուցանիշը նախորդ տարվա համեմատ նվազել է 3.61%-ով կամ 15.33 մլրդ դրամով։
Ապրիլի 1-ից բոլոր պետական վճարները կվճարվեն բացառապես անկանխիկ եղանակով
Ապրիլի 1-ից պետական բոլոր վճարները, այդ թվում՝ կենսաթոշակներն ու երեխայի ծննդով պայմանավորված նպաստները, կվճարվեն միայն անկանխիկ եղանակով։ Նախապես ներդրված 20% հետվճարի համակարգը խթանում է քաղաքացիների անցումը անկանխիկ գործարքների։
Կապանի «Սյունիք» օդանավակայանի միջազգային կարգավիճակի հարցով նախատեսվում են քննարկումներ
ՏԿԵ նախարարությունը նախատեսում է օդանավակայանի բաժնետերերի հետ քննարկումներ սկսել Կապանի «Սյունիք» օդանավակայանին միջազգային կարգավիճակ տալու նպատակով։ Ներկայում օդանավակայանը սպասարկում է միայն Երևան–Կապան ներքին չվերթերը։
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԼՈՒՐԵՐ
ԵՄ-ի ստորգետնյա գազապահեստներում գազի պաշարները նվազել են մինչև 45.6%
Հունվարի 24-ի տվյալներով ԵՄ ստորգետնյա գազապահեստներում գազի միջին մակարդակը կազմել է 45.59%։ Սա վերջին հինգ տարվա միջին ցուցանիշից ցածր է շուրջ 15 տոկոսային կետով՝ եղանակային ցուրտ կանխատեսումների ֆոնին։
Սաուդյան Արաբիան նոյեմբերին ավելացրել է նավթի արդյունահանումը և արտահանումը
Նոյեմբերին նավթի արդյունահանումը աճել է 0.5%-ով, իսկ արտահանումը՝ 3.9%-ով՝ հասնելով օրական 7.378 մլն բարելի։ Տարեկան կտրվածքով արտահանման աճը կազմել է 18.9%։
ԵՄ-ը պատրաստում է ներդրումային փաթեթ՝ ի աջակցություն Գրենլանդիայի
Եվրամիությունը նախատեսում է ներկայացնել Գրենլանդիայի զարգացման ներդրումային ծրագիր՝ ուղղված վերականգնվող էներգիայի, հաղորդակցության, պաշտպանական արդյունաբերության և էլեկտրական մեքենաների արտադրության ոլորտներին։ Ներդրումների ծավալը կարող է հասնել 500 մլն եվրոյի։
Իսրայելը 2025 թվականին ռազմական կարիքների համար ծախսել է 29 մլրդ դոլար
Իսրայելի ռազմական ծախսերը 2025 թվականին կազմել են 29 մլրդ դոլար։ 2023 թվականի հոկտեմբերից հետո երկրի պետական պարտքը հասել է 524 մլրդ շեքելի կամ շուրջ 167 մլրդ դոլարի։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․