Հունվարի 14-ի կարևոր լուրերը
Լուրեր |
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
ՀԱՅ ԳԵՐԻՆԵՐԻ ԱԴՐԲԵՋԱՆԻՑ ՓՈԽԱՆՑՎԵԼ ԵՆ ՀՀ
Բաքվում պահվող հայ գերիները՝ Դավիթ Դավթյանը, Գևորգ Սուջյանը, Վիգեն Էուլջեքջյանը և Վագիֆ Խաչատրյանը, փոխանցվել են Հայաստանի Հանրապետությանը։ ԱԱԾ-ի փոխանցմամբ՝ գործընթացը իրականացվել է որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության գործնական արդյունք։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ գերիները Հակարիի կամրջով հանձնվել են հայկական կողմին և այժմ գտնվում են ՀՀ տարածքում։ Նշվում է, որ մինչ այս Բաքվում պահվում էր 23 հայ գերի, այդ թվում՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը, իսկ ներկայումս նրանց թիվը 19 է։
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԳԵՐԻՆԵՐԻ Է ՓՈԽԱՆՑԵԼ ՍԻՐԻԱ
Հայաստանում ցմահ ազատազրկման դատապարտված Սիրիայի քաղաքացիներ Յուսեֆ Ալաաբեթ ալ-Հաջին և Մուհհռաբ Մուհամմադ ալ-Շխերին Թուրքիայի միջոցով փոխանցվել են Սիրիայի Արաբական Հանրապետության իրավասու մարմիններին։ Արդարադատության նախարարության փոխանցմամբ՝ փոխանցումն իրականացվել է համապատասխան իրավական մեխանիզմների շրջանակում։ Լրատվամիջոցների տվյալներով՝ նրանք դատապարտվել էին 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում որպես վարձկան-ահաբեկիչներ ներգրավվելու համար։
ԶՈՐԱԿՈՉԻՑ ԱԶԱՏՈՒՄ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայտարարել է, որ պարտադիր զինվորական ծառայությունից կազատվեն այն քաղաքացիները, որոնք Շանհայի վարկանիշավորման ցանկի առաջին հիսուն համալսարաններում ավարտելուց հետո առնվազն երեք տարի կաշխատեն ՀՀ-ում՝ կառավարության սահմանած ոլորտներում։
ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ՄԱՀՎԱՆ ԴԵՊՔ
Հունվարի 14-ին հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Վահան Խաչատուրի Պետրոսյանի դին՝ հրազենային վնասվածքով։ ՊՆ-ից հայտնում են, որ դեպքի հանգամանքները պարզելու համար ընթանում է քննություն։
ՀԱՅ–ԹՈՒՐՔԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ԱՆՑԱԿԵՏ
Հայ-թուրքական սահմանի «Ալիջանի» անցակետում աշխատանքները ավարտված են շուրջ 90 տոկոսով։ Anadolu գործակալության փոխանցմամբ՝ իրականացվում են մաքսային և սահմանային ենթակառուցվածքների շինարարական աշխատանքներ, ինչպես նաև տեղադրվում են զբոսաշրջային գովազդային վահանակներ։
ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՀԱՆԳՈՒՅՑ ԵՎ ԳՆԵՐ
Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանի խոսքով՝ Ադրբեջանի հետ տրանսպորտային հանգույցի գործարկումը կարող է ազդել Վրաստանով Հայաստան բեռնափոխադրումների գների նվազման վրա։ Նրա խոսքով՝ արդեն իսկ կան գնիջեցման ազդակներ։
ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ տարածաշրջանում կայունության ձևավորումը բացում է ճանապարհը խոշոր ներդրումների և ֆինանսական հոսքերի համար։ Նա ընդգծել է TRIPP նախագծի կարևորությունը՝ նշելով, որ այն կանաչ լույս է վառում մեծ ներդրումների ներհոսքի համար։
ՄԻՐԶՈՅԱՆ-ՌՈՒԲԻՈ ՀԱՆԴԻՊՈՒՄ
Արտգործնախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ Քննարկվել է օգոստոսի 8-ի Վաշինգտոնյան խաղաղության գագաթաժողովում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը և խաղաղության հետագա ինստիտուցիոնալիզացիայի քայլերը։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․