Հունվարի 13-ի կարևոր լուրերը
Լուրեր |
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
ԱՄՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ՝ ԻՐԱՆԸ ԼՔԵԼՈՒ ԿՈՉ
ԱՄՆ պետդեպարտամենտը կոչ է արել իր քաղաքացիներին լքել Իրանը զանգվածային բողոքի ակցիաների ֆոնին։ Համապատասխան հայտարարությունը տեղադրվել է Թեհրանում ԱՄՆ վիրտուալ դեսպանատան կայքում։ Երկքաղաքացիություն ունեցող ԱՄՆ քաղաքացիներին խորհուրդ է տրվում մեկնելու համար օգտագործել իրանական անձնագիր, քանի որ Իրանը չի ճանաչում ամերիկյան քաղաքացիությունը։ ԱՄՆ-ն դիվանագիտական և հյուպատոսական հարաբերություններ չունի Իրանի հետ, իսկ Թեհրանում ԱՄՆ շահերը ներկայացնում է Շվեյցարիան։
ԱՄՆ-Ի ԿՈՇՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՔԱՅԼԸ ԻՐԱՆԻ ԴԵՄ
Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները 25 տոկոս մաքսատուրք կսահմանի Իրանի հետ բիզնեսով զբաղվող բոլոր երկրների համար։ TruthSocial-ում արված գրառման համաձայն՝ Իրանի հետ առևտրական հարաբերություններ ունեցող ցանկացած երկիր 25 տոկոս մաքսատուրք կվճարի ԱՄՆ-ի հետ բոլոր գործարքների համար։ Թրամփը շեշտել է, որ որոշումն ուժի մեջ է մտնում անմիջապես և վերանայման ենթակա չէ։
ՄԱԿՐՈՆԸ՝ ԻՐԱՆՑԻ ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԻ ԿՈՂՔԻՆ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը աջակցություն է հայտնել Իրանում բողոքի ցույցերին մասնակցող քաղաքացիներին։ Նա հայտարարել է, որ Ֆրանսիան կանգնած է Իրանում հիմնարար ազատությունների պաշտպանների կողքին և դատապարտում է կառավարության կողմից կանանց և տղամարդկանց նկատմամբ կիրառվող լայնածավալ բռնությունը։
ԱՐՔԱ ՔԱՐՏԵՐ ԵՎ ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ
«Արմենիան Քարդ» ՓԲԸ-ն հայտնել է, որ ԱՐՔԱ քարտերով անկանխիկ վճարումների դեպքում գործող 2 տոկոս հետվճարի ծրագրի շրջանակում ՀՀ ֆինանսների նախարարությանը չի փոխանցելու քաղաքացիների իրականացրած գործարքների վերաբերյալ անձնական տվյալներ կամ բանկային գաղտնիք հանդիսացող որևէ տեղեկություն։ Ֆինանսների նախարարությունը քաղաքացիներին կոչ է արել հետևել բացառապես պաշտոնական աղբյուրներից ստացվող տեղեկատվությանը։
ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻ ԵՎ ՄԱՐԿՈ ՌՈՒԲԻՈՅԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ԱՄՆ-ում հանդիպում կունենա ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ Տեղեկությունը հրապարակվել է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական կայքում։ Հանդիպումը նախատեսված է տեղական ժամանակով ժամը 21:00-ին։
ԻՐԱՆԸ՝ ԱՄՆ-Ի ՀԵՏ ԲԱՆԱԿՑԵԼՈՒ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՄՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է բանակցել ԱՄՆ-ի հետ միայն հավասարության և փոխադարձ հարգանքի հիման վրա։ Նրա խոսքով՝ Իրանը չի ընդունի որևէ թելադրանք և ակնկալում է ազնիվ ու լուրջ մոտեցում բանակցային գործընթացում։
ԶՈՀԵՐԻ ԹԻՎԸ ԻՐԱՆՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԱՃԵԼ
«Իրանի մարդու իրավունքներ» կենտրոնի տվյալներով՝ Իրանում շարունակվող համազգային բողոքի ցույցերի ընթացքում անվտանգության ուժերի կրակի հետևանքով զոհերի թիվը հասել է առնվազն 648-ի։ Միևնույն ժամանակ, չհաստատված աղբյուրները նշում են, որ զոհերի թիվը կարող է հասնել մի քանի հազարների, որոշ գնահատականներով՝ նույնիսկ ավելի քան 6000-ի։
ԿԱՄՉԱՏԿԱՆ՝ ՁՅԱՆ ՏԱԿ
Կամչատկայի երկրամասում առատ ձյան և ուժգին քամու պատճառով դադարեցվել է ավիահաղորդակցությունը, չեղարկվել են ավտոբուսային ուղերթերը և փակվել առանցքային մայրուղիները։ Դպրոցականներն անցել են հեռավար ուսուցման, լեռնային շրջաններում հայտարարվել է ձնահյուսի վտանգ։ Շենքերի մուտքերը արգելափակված են, և բնակիչները բահերով փորձում են ճանապարհ բացել։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․