Հունվարի 12-ի բիզնես լուրերը
Լուրեր |
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
ՏԵՂԱԿԱՆ ԼՈՒՐԵՐ
Հայաստանում 2026 և 2027 թվականներին իրական ՀՆԱ-ի աճը կանխատեսվում է 4,8 տոկոս
ՄԱԿ-ի կանխատեսմամբ՝ Հայաստանում իրական ՀՆԱ-ի աճը թե՛ 2026, թե՛ 2027 թվականներին կկազմի 4,8 տոկոս։ Տարածաշրջանի երկրներից Վրաստանում այդ ցուցանիշը կանխատեսվում է 5,4 տոկոս՝ 2026 թվականին և 5 տոկոս՝ 2027 թվականին։
Հայաստանը 37-րդ հորիզոնականում է Համաշխարհային բանկի Business Ready բիզնես վարկանիշում
Համաշխարհային բանկի Business Ready հարթակում Հայաստանը ստացել է 66,7 միավոր և զբաղեցրել 37-րդ հորիզոնականը 101 երկրից։ Համեմատության համար՝ Վրաստանը 75,1 միավորով 4-րդն է, իսկ Ադրբեջանը՝ 66 միավորով 38-րդը։
Հայաստանը ներառվել է The New York Times-ի զբոսաշրջային ցանկում
Հայաստանը The New York Times պարբերականի կողմից ներառվել է աշխարհի լավագույն զբոսաշրջային ուղղությունների ցանկում՝ զբաղեցնելով 20-րդ տեղը։ Զբոսաշրջության կոմիտեից նշել են, որ սա հաստատում է Հայաստանի գրավչությունը՝ իր մշակույթով, գինու ավանդույթներով և բնությամբ։
2025 թվականին Հարավկովկասյան երկաթուղու գնացքներից օգտվել է 510 հազար ուղևոր
2025 թվականին «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գնացքներով տեղափոխվել է 510 հազար ուղևոր, որոնցից մոտ 42 հազարը՝ միջազգային, իսկ 468 հազարը՝ տեղական երթուղիներում։
2026-ին Արցախից բռնի տեղահանված ընտանիքներում ծնված երեխաները կներառվեն բնակարանային աջակցության ծրագրում
2026 թվականից Արցախից բռնի տեղահանված ընտանիքներում ծնված երեխաները ևս կդառնան բնակարանային աջակցության պետական ծրագրի շահառու՝ ստանալով 3-ից 5 միլիոն դրամ աջակցություն՝ բնակության վայրից կախված։
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԼՈՒՐԵՐ
Ռուսաստանի նավթային եկամուտները հասել են նվազագույն մակարդակին
Bloomberg-ի տվյալներով՝ Ուկրաինայում պատերազմի սկսվելուց ի վեր Ռուսաստանի նավթային եկամուտները հասել են նվազագույն մակարդակին՝ նավթի արտահանման և գների շարունակական անկման պայմաններում։
Գազպրոմը 2026-ին Չինաստան գազի օրական մատակարարումների ռեկորդ է գրանցել
«Գազպրոմ»-ը հայտնել է, որ 2026 թվականի հունվարի 10-ին «Սիբիրի ուժը» գազամուղով Չինաստան օրական գազի մատակարարումները սահմանել են առաջին ռեկորդը՝ ավելի քան 100 մլն խմ ծավալով։
Չինաստանում է գտնվում օգտակար հանածոների համաշխարհային պաշարի շուրջ 48 տոկոսը
Հազվագյուտ օգտակար հանածոների համաշխարհային պաշարների շուրջ 48 տոկոսը կենտրոնացված է Չինաստանում, ինչն ուժեղացնում է այլ երկրների կախվածությունը ներմուծումից։
Թրամփը առաջարկում է կրեդիտ քարտերի տոկոսադրույքները սահմանափակել 10 տոկոսով
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը առաջարկել է մեկ տարվա ընթացքում կրեդիտ քարտերի տոկոսադրույքները սահմանափակել առավելագույնը 10 տոկոսով՝ նպատակ ունենալով թեթևացնել սպառողների ֆինանսական բեռը։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․