Հունվարի 1-ից աշխատանքային պայմանագրերը կնքվում են բացառապես էլեկտրոնային եղանակով
Լուրեր |
Համակարգը ամբողջությամբ պատրաստ է ապահովելու աշխատանքային հարաբերությունների թվայնացումը։
2026 թվականի հունվարի 1-ից աշխատանքային պայմանագրերը Հայաստանում կնքվում են բացառապես էլեկտրոնային եղանակով։ Աշխատանքային օրենսգրքում համապատասխան փոփոխությունները ուժի մեջ են մտել տարվա սկզբից։ Այդ մասին հունվարի 7-ին մամուլի ասուլիսի ընթացքում հայտնել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության բաժնի պետ Ժորա Սարգսյանը։
Նրա խոսքով՝ էլեկտրոնային համակարգի ներդրումը նախատեսված է գործատուների և աշխատողների միջև աշխատանքային հարաբերությունների կարգավորման մի շարք խնդիրների լուծման համար։ Համակարգում ներառված է աշխատանքային պայմանագրի օրինակելի ձև, ինչպես նաև բոլոր պարտադիր լրացման ենթակա դաշտերը՝ լրացման հուշումներով, ինչը հնարավորություն է տալիս միատեսակ և ամբողջական ձևով կազմել պայմանագրերը։
Ժորա Սարգսյանը նշել է, որ նախկինում արձանագրվել են դեպքեր, երբ աշխատողները չեն ստացել իրենց աշխատանքային պայմանագրի օրինակը կամ ստացել են այն օրենքով սահմանված ժամկետից ուշ։ Նոր համակարգի գործարկմամբ աշխատողը պայմանագրի ստորագրումից անմիջապես հետո կարող է այն տեսնել «Ես եմ» հարթակում։
Ներկայացվել են նաև տեսչական վերահսկողական մեխանիզմների փոփոխությունները։ Պաշտոնյայի խոսքով՝ թվային համակարգը թույլ է տալիս միաժամանակ տեսնել կողմերի միջև կնքված պայմանագրի բովանդակությունը, կատարված փոփոխությունները և աշխատանքային հարաբերությունների ընթացիկ վիճակը։ Այդպիսով բացառվում է ստուգումներից առաջ պայմանագրերի հետին ամսաթվով ձևակերպման հնարավորությունը։
«G solutions» ՊՈԱԿ թվային նախագծերի կառավարման դեպարտամենտի բիզնես վերլուծաբան Աննա Պողոսյանը տեղեկացրել է, որ համակարգը գործարկվել է դեռևս 2025 թվականի հոկտեմբերից, և մինչև 2026 թվականի հունվարի 1-ը գործատուները հնարավորություն են ունեցել կամավորության սկզբունքով օգտվել էլեկտրոնային փաստաթղթաշրջանառությունից։
Նրա խոսքով՝ համակարգը ամբողջությամբ պատրաստ է ապահովելու աշխատանքային հարաբերությունների թվայնացումը, ինչպես նաև աշխատանքային պայմանագրերի և այլ փաստաթղթերի էլեկտրոնային կնքումն ու ստորագրումը։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․