Նախատեսվում է համահարթեցնել ծննդյան միանվագ նպաստի չափը. նոր նախագիծ
Լուրեր |
Կառավարությունը հավանության է արժանացրել օրենքի նախագիծը։
Նախատեսվում են փոփոխություններ երեխայի ծննդով պայմանավորված պետական նպաստների տրամադրման գործընթացում։ Կառավարությունը հավանության է արժանացրել օրենքի նախագիծը, այն հիմա ԱԺ–ում է գտվում։ ԱԺ–ում ընդունվելուց և վավերացվելուց հետո փոփոխություններն ուժի մեջ կմտնեն։ Թերևս ամենաէական փոփոխությունը 3–րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի համար տրվող նպաստն է։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 1-ին կայացած ասուլիսի ժամանակ ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության և այլ դրամական վճարների վարչության պետ Անահիտ Գալստյանը։
Նա հիշեցրեց, որ 2021 թվականին ընդունված իրավական ակտով, 2022 թվականի հունվարի 1-ից հետո ծնված 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի համար ընտանիքներին յուրաքանչյուր ամիս՝ մինչև երեխայի 6 տարեկանը լրանալը, տրվում է 50 հազար դրամական աջակցություն։
«Չորս տարի է՝ այս միջոցառումն իրականացվում է, և այս տարի նախարարության ազգային ինստիտուտը ուսումնասիրություն կատարեց, և պարզվեց, որ միջոցառումը դրական ազդեցություն ունի ժողովրդագրական իրավիճակի վրա։ Ըստ այդմ որոշում է կայացվել սահմանել պետական նպաստի առանձին տեսակ։ Երեխայի ծննդյան կապակցությամբ կտրամադրվի չորս նպաստ՝ նախկին երեքի փոխարեն։ Առաջինը մայրության նպաստն է, որը տրվում է հղի կնոջը, երկորդը՝ երեխայի ծննդյան միանվագ նպաստը, երրորդը՝ մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստը, և չորրորդը` երրորդ և յուրաքանչյուր երեխայի պետական նպաստը»,–նշեց Անահիտ Գալստյանը։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության և այլ դրամական վճարների վարչության պետը նշեց, որ մինչ այժմ երեխայի ծննդյան միանվագ նպաստը տրվում էր կախված կարգաթվից. առաջին և երկորդ երեխաների համար տրվում է միանվագ 300 հազար դրամ, երրորդ և չորրորդ երեխաների համար՝ մեկ միլիոն դրամ, հինգ և ավելի երեխայի դեպքում մեկ միլիոն 500 հազար դրամ։
«Երբ 50 հազար դրամական աջակցությունը դարձնում ենք պետական նպաստ, զուգահեռաբար վերանայում ենք նաև երեխայի ծննդյան միանվագ նպաստը։ Նախատեսվում է համահարթեցնել ծննդյան միանվագ նպաստի չափը, դարձնել 500 հազար դրամ՝ անկախ կարգաթվից»,–նշեց Անահիտ Գալստյանը։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․