ISDA ապրանքանիշի պաշտպանությունը տարածվել է Հայաստանի տարածքի վրա. ԿԲ
Լուրեր |
ISDA ապրանքանիշի պաշտպանության տարածումը նպաստում է նաև ֆինանսական շուկայի զարգացմանն ու միջազգային ինտեգրմանը։
Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (WIPO) 2025 թվականի նոյեմբերի 13-ի որոշմամբ՝ ISDA ապրանքանիշի պաշտպանությունը տարածվել է Հայաստանի Հանրապետության տարածքի վրա։ Այս մասին հայտնում են ՀՀ կենտրոնական բանկից։
Կարգավորումը ապահովում է իրավական հստակություն ISDA անվան տակ հրապարակվող ձևաթղթերի, սահմանումների, ուղեցույցների և կրթական նյութերի կիրառման հարցում՝ կանխելով դրանց չարտոնված օգտագործումը հայկական շուկայում։ Սա կարևոր է այն պայմաններում, երբ ֆինանսական շուկայի մասնակիցները գործնականում կիրառում են միջազգային ստանդարտների վրա հիմնված պայմանագրային լուծումներ։
ISDA ապրանքանիշի պաշտպանության տարածումը նպաստում է նաև ֆինանսական շուկայի զարգացմանն ու միջազգային ինտեգրմանը։ ASDA ստանդարտ պայմանագրի կիրառությունը ուղղված է ածանցյալ գործիքների, ռեպո և արժեթղթերի ֆինանսավորման գործարքների զարգացմանը՝ նվազեցնելով իրավական ռիսկերը և բարձրացնելով շուկայի մասնակիցների միջև վստահությունը։
Կարգավորման արդյունքում ձևավորվում է ավելի կանխատեսելի և թափանցիկ գործառնական միջավայր, որը միաժամանակ նպաստում է միջազգային գործընկերների ներգրավմանը և համաշխարհային պրակտիկային համապատասխան ռիսկերի կառավարման մշակույթի տարածմանը Հայաստանում։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․