Իրանի սպառնալիքների հետևանքները․ Հայաստանի Ամերիկյան համալսարանը դադարեցրել է օֆլայն դասերը
Լուրեր |
Թեհրանը սպառնացել էր հարվածներ հասցնել տարածաշրջանում գտնվող իսրայելական և ամերիկյան համալսարաններին։
Հայաստանի Ամերիկյան Համալսարանը (ՀԱՀ) դադարեցրել է առկա դասընթացները և անցել է առցանց ուսուցման՝ Իրանի կողմից տարածաշրջանում ԱՄՆ-ի հետ կապված համալսարանների նկատմամբ սպառնալիքների ֆոնին:
Համասլարանի տարածած հայտարարության մեջ նշվում է. «Խնդրում ենք ի գիտություն ընդունել, որ ելնելով անվտանգության նկատառումներից և հաշվի առնելով Արևմտյան Ասիայի ու Մերձավոր Արևելքի ամերիկյան համալսարանների թիրախավորման վերաբերյալ Իրանի կողմից հնչեցված սպառնալիքները,երկուշաբթի՝ մարտի 30-ին, բոլոր դասերը կանցկացվեն առցանց ձևաչափով։ Նշենք, որ սա պարզապես նախազգուշական միջոցառում է: Համալսարանը ուշադիր հետևում է իրավիճակին և կտեղեկացնի ժամանակացույցի կամ ուսուցման ձևաչափի ցանկացած փոփոխության մասին։
Ցանկանում ենք ընդգծել, որ մեր համալսարանի նկատմամբ որևէ ուղղակի սպառնալիք չի արձանագրվել, և առկա չեն հիմքեր համալսարանի՝ վտանգի մեջ գտնվելու վերաբերյալ, ուստի խուճապի պատճառ չկա։
Հարգելի՛ ՀԱՀ համայնքի անդամներ, խնդրում ենք պարբերաբար ստուգել ձեր էլեկտրոնային փոստերը և վերջին թարմացումների համար հիմնվել բացառապես համալսարանի պաշտոնական հաղորդագրությունների վրա»։
Հիշեցնենք, որ Թեհրանը սպառնացել էր հարվածներ հասցնել տարածաշրջանում գտնվող իսրայելական և ամերիկյան համալսարաններին՝ ի պատասխան իրանական երկու բուհերի ռմբակոծության։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) ԱՄՆ-ին ժամանակ էր տվել իրականացված հարձակումները դատապարտելու համար։ Եթե ԱՄՆ վարչակազմը ցանկանում է զերծ պահել տարածաշրջանում գտնվող իր համալսարանները պատասխան միջոցներից, ապա պետք է մինչև մարտի 30-ը (Թեհրանի ժամանակով կեսօրը), դատապարտի բուհերի ռմբակոծությունները։ Այս մասին հայտնում է Fars գործակալությունը՝ հղում անելով X սոցիալական ցանցում ԻՀՊԿ-ի տարածած հայտարարությանը։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․