Իրանն առաջարկում է նվազեցնել ուրանի հարստացումը՝ ԱՄՆ-ի հետ հնարավոր պայմանավորվածության շրջանակում
Լուրեր |
Իրանը չի ձգտում միջուկային զենքի ստեղծման, չի արտադրում և չի կուտակում նման զինատեսակներ։
Իրանը պատրաստ է նվազեցնել ուրանի հարստացման մակարդակը 60 տոկոսից մինչև 20 տոկոս՝ պայմանով, որ Միացյալ Նահանգները դրա դիմաց վճարում իրականացնի։ Այս մասին Al Mayadeen հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական Ալի Շամխանին։ Տեղեկությունը փոխանցում է «Արմենպրես»-ը։
Շամխանիի խոսքով՝ Իրանի միջուկային ծրագիրը խաղաղ բնույթ է կրում, և բարձր մակարդակով հարստացումը չի ենթադրում միջուկային զենքի ստեղծում։ Նա նշել է, որ ուրանի հարստացման 60 տոկոս մակարդակը կարող է նվազեցվել մինչև 20 տոկոս, եթե դրա շուրջ առկա մտահոգությունները քննարկվեն համապատասխան փոխհատուցման պայմաններում։
Նրա ներկայացմամբ՝ մինչև 60 տոկոս հարստացված ուրանի առկայությունը դիտարկվում է որպես անվտանգության և բանակցային գործոն։ Ըստ Շամխանիի՝ այն նախ նախատեսված է Իրանի դեմ հնարավոր գործողություններին հակազդելու համար, ինչպես նաև միջազգային բանակցությունների ընթացքում դիրքավորման նպատակով։
Ալի Շամխանին հայտարարել է նաև, որ Իրանը մտադիր չէ հարստացված ուրանի պաշարները արտահանել երրորդ երկրներ՝ ԱՄՆ-ի հետ հնարավոր միջուկային համաձայնագրի շրջանակում։ Նա նշել է, որ պահեստավորված նյութերի երկրից դուրսբերման անհրաժեշտություն չի դիտարկվում։ Միաժամանակ, լրատվամիջոցը նշում է, որ որպես հնարավոր տարբերակ շրջանառվում է Ռուսաստանը, սակայն պաշտոնական Թեհրանը նման մտադրություն չի հայտնել։
Շամխանիի խոսքով՝ Իրանը չի ձգտում միջուկային զենքի ստեղծման, չի արտադրում և չի կուտակում նման զինատեսակներ։ Նա հավելել է, որ հարստացված ուրանի իրական քանակը ներկայում հստակ հայտնի չէ, քանի որ պաշարների մի մասը գտնվում է վնասված օբյեկտներում։ Դրանց դուրսբերման գործընթաց չի իրականացվել անվտանգության ռիսկերից ելնելով։
Նրա տեղեկացմամբ՝ բանակցություններ են ընթանում Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ՝ վնասված օբյեկտներ մուտք գործելու և պաշարների գնահատում իրականացնելու նպատակով՝ անվտանգության պայմանների պահպանմամբ։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․