Սննդամթերքը Հայաստանում շարունակում է թանկանալ․ գնաճի հիմնական պատճառն ու տարածքային բաշխումը
Լուրեր |
Ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Երևանում։
Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2025թ. դեկտեմբերը 2024թ. դեկտեմբերի նկատմամբ) կազմել է 3.3%, իսկ նախորդ ամսվա՝ նոյեմբերի նկատմամբ՝ 1.2%։
2025թ. դեկտեմբերին հանրապետության դիտարկվող բոլոր բնակավայրերում արձանագրվել է սպառողական գների աճ՝ 0.4–1.4%, ընդ որում՝ ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Երևանում։
Տարվա կտրվածքով՝ 2025թ. հունվար–դեկտեմբերին սպառողական գների միջին ամսական հավելաճը կազմել է 0.3%, մինչդեռ 2024թ. նույն ժամանակահատվածում այն կազմել էր 0.1%։
Սննդամթերք և ոչ ալկոհոլային խմիչք
2025թ. դեկտեմբերին 2024թ. դեկտեմբերի համեմատ սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գները աճել են 4.3%, իսկ նոյեմբերի համեմատ՝ 2.9%։ Բնակավայրերում արձանագրված աճը կազմել է 0.8–3.6%, կրկին առավել բարձր՝ մայրաքաղաքում։
Մսամթերք
-
Թռչնամիս՝ +4.3% տարեկան, +2.4% ամսական
-
Տավարի միս՝ +11.7% տարեկան, +7.4% ամսական
-
Խոզի միս՝ +12.7% տարեկան, +2.9% ամսական
-
Գառան միս՝ +14.1% տարեկան, +0.8% ամսական
Հացահատիկային և ալյուրային արտադրանք
Տարեկան կտրվածքով արձանագրվել է գնաճ՝
-
Հաց՝ +3.6%
-
Ձավար՝ +2.6%
-
Մակարոնեղեն՝ +7.9%
-
Հնդկացորեն՝ +9.4%
-
Ոլոռ՝ +10.4%
Այլ սննդատեսակներ
-
«Իշխան» ձուկ՝ +18.3% տարեկան, +5.3% ամսական
-
Կարագ՝ +7.2% տարեկան
-
Մարգարին՝ +7.4% տարեկան
-
Արևածաղկի յուղ՝ +8.2% տարեկան
-
Պանիր՝ +4.6% տարեկան
-
Թարմ կաթ՝ +4.7% տարեկան
-
Ձու՝ +7.2% տարեկան, +4.3% ամսական
Սուրճ, քաղցրավենիք, շաքար
-
Սուրճ՝ +9.5% տարեկան
-
Կակաո՝ +31.9% տարեկան
-
Հրուշակեղեն՝ +2.4% տարեկան
-
Շաքար և շաքարավազ՝ +1.1% տարեկան
Ալկոհոլ և ծխախոտ
-
Ալկոհոլային խմիչքներ՝ +5.5% տարեկան
-
Ծխախոտ՝ +8.7% տարեկան
Բանջարեղեն
Բանջարեղենի խմբում արձանագրվել է հակադիր դինամիկա․
-
−7.5% տարեկան գնանկում,
-
սակայն +12.5% ամսական գնաճ՝ սեզոնային գործոնների ազդեցությամբ
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․