Ինչ ընթացակարգով են ֆիզիկական և իրավաբանական անձինք ծանուցումներ ստանալու․ Էլեկտրոնային տարբերակից մինչև առաքանի
Լուրեր |
Թե որն է լինելու ծանուցման հարթակը, որ կայքում է գործելու պաշտոնական էլեկտրոնային փոստը և այլ մանրամասներ, սահմանվելու են կառավարության որոշմամբ:
Պետությունը փորձում է լուծել պատշաճ ծանուցումների խնդիրը. քաղաքացիներին ծանուցումների համար կգործի էլեկտրոնային հարթակ, հարթակ մուտք գործելուց հետո նա կհամարվի պատշաճ ծանուցված, 3 օրվա ընթացքում մուտք չգործելու դեպքում ծանուցումը կուղարկվի առաքանու միջոցով, սա ևս չստանալու դեպքում այն կտեղադրվի Azdarar.am հարթակում, տեղադրվելուց հետո 7-րդ օրը քաղաքացին կհամարվի պատշաճ ծանուցված:
«Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը:
Նախարարի խոսքով՝ այս փաթեթով լուծվում է պատշաճ ծանուցումների իրականացման խնդիրը: Այժմ հատկապես պետություն-քաղաքացի հարաբերություններում անձինք չեն կարողանում ծանուցվել պատշաճ, քանի որ ներկա պահին Հայաստանում չի գործում էլեկտրոնային ծանուցումների միասնական համակարգը:
«Ֆիզիկական անձանց պարագայում գործելու է էլեկտրոնային հարթակ, որտեղ անձը մուտք է գործելու խիստ նույնականացման միջոցով, այսինքն՝ նույնականացման քարտի կամ բջջային նույնականացման միջոցով: Ծանուցումը տեղադրվելու է այդ հարթակում: Եվ, եթե անձը մուտք գործի այդ հարթակ, ապա համարվելու է ծանուցված: Անձը կարող է նաև տրամադրել իր հավելյալ կապի միջոցները՝ անձնական էլեկտրոնային փոստ, հեռախոսահամար, որով նա հավելյալ կտեղեկացվի այն մասին, որ հարթակում ծանուցում է տեղադրվել: Եթե հարթակում ծանուցումը տեղադրելուց հետո 3 օրվա ընթացքում անձը մուտք չգործի համակարգ, ապա սկսելու է աշխատել հաջորդ քայլը՝ ծանուցումը հիբրիդային առաքանու միջոցով, պատվիրված նամակով ուղարկվելու է անձի հաշվառման հասցեով: Հիբրիդային առաքանին այն է, երբ ծանուցվողը որևէ ծրար կամ նամակ չի ուղարկում, այլ էլեկտրոնային ծանուցումն ավտոմատ փոխանցվում է փոստին, փոստն այն ծրարավորում է և ուղարկում անձի հաշվառման հասցեով»,-ասաց Գալյանը:
Եթե այդ եղանակով ուղարկելուց հետո 7-րդ օրվա դրությամբ ֆիքսվում է, որ անձը չի ստացել ծանուցումը կամ հրաժարվել է ստանալ, ապա ծանուցումը տեղադրվում է azdarar.am հարթակում: Այսինքն՝ իրականացվում է հրապարակային ծանուցում: Այս հարթակում տեղադրելուց հետո 7-րդ օրը անձը համարվում է պատշաճ ծանուցված: Եթե ֆիզիկական անձը հարթակի միջոցով տվել է համաձայնություն, որով հավաստում է, որ իրեն բացառապես էլեկտրոնային եղանակով ծանուցումներ կարող են ուղարկվել, ապա ծանուցումներն իրականացվելու են բացառապես էլեկտրոնային եղանակով: Այդ դեպքում ծանուցումը տեղադրելուց հետո 3-րդ օրը անձը համարվելու է պատշաճ ծանուցված՝ անկախ այն հանգամանքից, թե անձը մուտք է գործել տվյալ հարթակ, թե ոչ:
Գալյանի խոսքով՝ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում ծանուցման համար օգտագործվելու է հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգը: Նրանք պատշաճ ծանուցվելու են՝ ծանուցումը ՊԵԿ համակարգի իրենց անձնական էջում տեղադրվելու օրվան հաջորդող երրորդ օրվանից: Եթե նրանք այդ ընթացքում մուտք չգործեն համակարգ, ապա ծանուցումը միանգամից տեղադրվելու է Azdarar.am կայքում, տեղադրվելուց հետո 5-րդ օրը համարվելու են պատշաճ ծանուցված:
Թե որն է լինելու ծանուցման հարթակը, որ կայքում է գործելու պաշտոնական էլեկտրոնային փոստը և այլ մանրամասներ, սահմանվելու են կառավարության որոշմամբ:
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․