Հայաստանում արձանագրվել է սուր շնչառական վարակների ակտիվացում
Լուրեր |
Չորս հիվանդ (բոլորը՝ մինչև 5 տարեկան) տեղափոխվել են ինտենսիվ թերապիայի բաժանմունք։
«Հերացի վերլուծական» կենտրոնը ներկայացրել է Հայաստանում սուր շնչառական վարակների (ՍՇՎ) 7-րդ շաբաթվա համաճարակաբանական վերլուծությունը՝ արձանագրելով դեպքերի որոշակի ակտիվացում բոլոր տարիքային խմբերում։
ԵՊԲՀ «Հերացի» թիվ 1 և «Մուրացան» հիվանդանոցային համալիրներում, ինչպես նաև Միքայելյան վիրաբուժության ինստիտուտում հոսպիտալացված դեպքերի տվյալներով՝ 2026 թվականի փետրվարի 9-15-ը ծանր սուր շնչառական վարակների (ԾՍՇՎ) 78 նոր դեպք է արձանագրվել։ Սա նախորդ շաբաթվա համեմատ աճել է 18%-ով։
ԾՍՇՎ-ով նոր դեպքերը կազմել են ընդհանուր հոսպիտալացվածների 9%-ը՝ նախորդ շաբաթվա 7,4%-ի փոխարեն։ Դեպքերի 55%-ը (43 դեպք) գրանցվել է մինչև 5 տարեկանների շրջանում, ինչը նույնպես աճ է նախորդ շաբաթվա 50%-ի համեմատ։
Տարիքային բաշխումը հետևյալն է․
-
5-14 տարեկաններ՝ 40% (31 դեպք),
-
15-29 տարեկաններ՝ 4% (3 դեպք),
-
30-64 տարեկաններ՝ 1% (1 դեպք)։
Չորս հիվանդ (բոլորը՝ մինչև 5 տարեկան) տեղափոխվել են ինտենսիվ թերապիայի բաժանմունք։
Նշված ժամանակահատվածում գրիպի նկատմամբ հետազոտվել է ԾՍՇՎ-ով 8 նոր դեպք։ Մահվան դեպքեր չեն արձանագրվել։
Պաշտոնական տվյալներով՝ Հայաստանում շարունակում են շրջանառվել ռեսպիրատոր սինցիտիալ վիրուսը (RSV), ռինովիրուսը, մետապնևմովիրուսը և պարագրիպի հարուցիչները։
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման եվրոպական կենտրոնի (ECDC) տվյալներով՝ 2026 թվականի փետրվարի 2-8-ը եվրոպական տարածաշրջանում գրիպի ցուցանիշները շարունակում են նվազել սեզոնի սկզբի բարձր մակարդակից։
Տարածաշրջանում գերակշռող է A(H3) գրիպի վիրուսը՝ 77%, իսկ A(H1)-ը կազմում է 23%։ Գրիպի դրական թեստերի տարածաշրջանային մակարդակը կազմել է 28%՝ նախորդ շաբաթվա 33%-ի փոխարեն։
SARS-CoV-2 վարակի ակտիվությունը պահպանվել է 3% մակարդակում, իսկ RSV-ի դրական նմուշների մակարդակը կազմել է 10%։ Մինչև 5 տարեկան երեխաները շարունակում են կազմել դեպքերի հիմնական մասը։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․