Հայաստանում տեղումները հասել են ամսական նորմայի մինչև 75%-ին՝ մեկ օրում
Լուրեր |
Տեղումների բնույթը պայմանավորված է եղել տեղանքի բարձրությամբ։
Մարտի 27-ից Հայաստանը գտնվել է հարավից ներթափանցած ակտիվ ցիկլոնի ազդեցության տակ։ Ամենաինտենսիվ փուլը գրանցվել է մարտի 27–28-ին, սակայն տեղումները շարունակվել են նաև հաջորդ օրերին՝ ընդգրկելով հանրապետության գրեթե ողջ տարածքը։
Տեղումների բնույթը պայմանավորված է եղել տեղանքի բարձրությամբ։ Լեռնային շրջաններում գերակշռել են ձյունն ու ձնախառն անձրևը, իսկ նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրևը։
Ամենաբարձր ցուցանիշները գրանցվել են Սյունիքի մարզում։ Մարտի 27-ին Կապանում մեկ օրում տեղացել է 47 մմ տեղում, ինչը կազմում է ամսական նորմայի շուրջ 75%-ը։ Մարզի այլ բնակավայրերում նույն օրը գրանցվել է 15–32 մմ տեղում։
Մարտի 27–30-ն ընկած ժամանակահատվածում հանրապետության տարբեր շրջաններում տեղումների քանակը կազմել է 15–25 մմ, Սյունիքում՝ մինչև 49 մմ։ Երևանում արձանագրվել է 19–22 մմ տեղում։
Մարտի 30-ին մայրաքաղաքում մեկ ժամում գրանցվել է 8–9 մմ տեղում, ինչը բնորոշվում է որպես հորդառատ անձրև։
Տվյալները ցույց են տալիս կարճ ժամանակահատվածում տեղումների ինտենսիվ կուտակում, ինչը կարող է ազդեցություն ունենալ ջրային հոսքերի, ենթակառուցվածքների և ռիսկերի կառավարման վրա։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․