Հայաստանում 10 ամսում իրականացվել է ավելի քան 551 մլրդ դրամի շինարարություն
Լուրեր |
Բնակչության միջոցներով 10 ամսում իրականացվել է 120 մլրդ 117.2 մլն դրամի շինարարություն:
Հայաստանում 10 ամսում՝ հունվար-հոկտեմբերին իրականացվել է 551 մլրդ 434.5 մլն դրամի շինարարություն, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 20.6 տոկոսով։ Այս մասին են վկայում Վիճակագրական կոմիտեի հրապարակած ցուցանիշները։
Ընդ որում 26.3 տոկոսն իրականացվել է պետական բյուջեի միջոցներով` կազմելով 145 մլրդ 202.2 մլն դրամ, որը 2024-ի նույն ժամանակահատվածի նկատմամբ ավելի է 38.2 տոկոսով։
Համայնքների միջոցներով իրականացվել է 27 մլրդ 913.2 մլն դրամի շինարարություն, աճը 28.4 տոկոս է։ Համայնքների միջոցներով իրականացված շինարարությունը կազմում է 10 ամսում իրականացված ընդհանուր շինարարության 5.1 տոկոսը։
Կազմակերպությունների միջոցներով իրականացվել է ընդհանուր շինարարության 46.5 տոկոսը՝ կազմելով 256 մլրդ 321.6 մլն դրամ, ինչը նախորդ տարվա 10 ամսվա համեմատ աճել է 15.5 տոկոսով։ Դրանից օտարերկրյա ներդրողների միջոցներով իրականացված շինարարության ծավալը նվազել է 2.4 տոկոսով՝ կազմելով 1 մլրդ 272 մլն դրամի։
Բնակչության միջոցներով 10 ամսում իրականացվել է 120 մլրդ 117.2 մլն դրամի շինարարություն, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 14.9 տոկոսով։ Սա կազմում է ընդհանուր շինարարության 21.8 տոկոսը։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․