Հայաստանում տրամաբանականը կլիներ ռուսական նախագծով էներգաբլոկ կառուցել. ՄԱԳԱՏԷ-ի փոխտնօրեն
Լուրեր |
Կառավարությունը նախատեսում է մինչև 2036 թվականը նոր էներգաբլոկ կառուցել, որը պետք է փոխարինի գործող հզորությունները։
Հայաստանի համար տրամաբանական կլիներ ռուսական նախագծով նոր էներգաբլոկ կառուցելը։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է ՄԱԳԱՏԷ–ի փոխտնօրեն, գործակալության միջուկային էներգիայի վարչության պետ Միխայիլ Չուդակովը՝ «World Atomic Week» միջազգային ֆորումի շրջանակներում։
«Հայաստանին ատոմակայան է անհրաժեշտ, և ամենատրամաբանականը կլիներ գոյություն ունեցողի փոխարեն ռուսական նախագծով նոր էներգաբլոկ կառուցելը։ Սա լրիվ տրամաբանական է։ Սակայն մենք տեսնում ենք, որ վերջին տարիներին տրամաբանությունը միշտ չէ, որ աշխատում է, և քաղաքական որոշումներն են գերակշռում», – ասել է Չուդակովը։
Որպես օրինակ նա բերել է Արևելյան Եվրոպայում ստեղծված իրավիճակը։
«Տեղադրվում են բացարձակ չփորձարկված էներգաբլոկներ, միայն թղթի վրա գոյություն ունեցող, ոչ հեղինակավոր։ Եվ չկան պիլոտային նախագծեր։ Սակայն դրանք գնվում են միայն թե ռուսական նախագիծը չվերցնեն, որը փորձարկված է, հուսալի, լավ է իրեն դրսևորում և լավ աշխատում», – բացատրել է Չուդակովը։
Հիշեցնենք, որ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում, եռակողմ փաստաթղթերի ստորագրումից հետո, Փաշինյանը հայտարարեց, որ ԱՄՆ–ն պատրաստ է Հայաստանին փոխանցել մոդուլային ատոմակայանների տեխնոլոգիան։
Նախագահ Դոնալդ Թրամփի մասնակցությամբ Հայաստանի և ԱՄՆ–ի միջև ստորագրված մտադրությունների մասին հուշագրերից մեկը էներգետիկ համագործակցություն է նախատեսում երկու ուղղություններով՝ նորագույն միջուկային տեխնոլոգիաների ներդրում և ներդրումներ էլեկտրաէներգիայի կուտակման համակարգերում։
Միևնույն ժամանակ, 2023 թվականին «Ռոսատոմ Սերվիս»-ը և «Հայկական ԱԷԿ» ՓԲԸ-ն ստորագրեցին համաձայնագիր՝ կայանի շահագործման ժամկետը մինչև 2036 թվականը երկարաձգելու վերաբերյալ։ Կրկնակի երկարաձգման աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են։ Այսօր Հայկական ԱԷԿ–ն ապահովում է երկրի էլեկտրաէներգիայի կարիքների մոտավորապես մեկ երրորդը։
Կառավարությունը նախատեսում է մինչև 2036 թվականը նոր էներգաբլոկ կառուցել, որը պետք է փոխարինի գործող հզորությունները։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․