Հայաստանում այս պահի դրությամբ հնարավոր չէ բարձրացնել կենսաթոշակները․ Թորոսյան
Լուրեր |
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը նշում է, որ այս պահին կենսաթոշակների հետվճարային ծրագրից օգտվում է 350 000 քաղաքացի։
Հայաստանում այս պահի դրությամբ հնարավոր չէ բարձրացնել կենսաթոշակները։ Այս մասին ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2026 թ․ պետական բյուջեի նախնական քննարկման ժամանակ ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը։
Նա հիշեցրեց հոկտեմբերի 29-ին ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի արած հայտարարությունը` կապված կենսաթոշակների բարձրացման հետ և ընդգծեց, որ արդեն երկու օր է` այն շահարկվում է։ Նախարարը նշել էր, որ եթե կենսաթոշակները բարձրացնեն այնքան, որ ֆիսկալ անկայունություն առաջանա երկրում և բյուջետային, հարկաբյուջետային խնդիրներ լինեն, ապա ոչ միայն կենսաթոշակառուները, այլև բոլորը վատ կապրեն։
«Մանիպուլացվում է հակառակ կերպ։ Իբրև թե, եթե կենսաթոշակները բարձրացվեն, ապա կենսաթոշակառուները վատ կապրեն։ Ամենևին դրա մասին չէր խոսքը, այլ այն մասին, որ մեր ֆիսկալ հնարավորությունները թույլ են տալիս բարձրացնել այսքան ու այս եղանակով։ Կարծում ենք, որ այս պահի դրությամբ ավելին հնարավոր չէ, ու սա նաև գործիք է, որը խթանելու է հավելյալ հարկերի հավաքագրմանը»,- նշեց Թորոսյանը։
Նա ընդգծեց, որ այս պահին ՀՀ-ում 350 000 քաղաքացի օգտվում է կենսաթոշակների հետվճարի ծրագրից։ Նախարարը շեշտեց՝ իրենք խրախուսում են, որպեսզի ավելի մեծ թվով քաղաքացիներ օգտվեն այդ ծրագրից։ Ըստ նախարարության կանխատեսումների՝ մյուս տարվա վերջին այդ քաղաքացիների թիվը կկազմի մոտ 410 000-420000, միջին հետվճարի չափն էլ կլինի մոտ 3000-4000 դրամով ավելի, քան այսօր է։ Այդպիսով, հետվճարով կենսաթոշակները կմոտենան սպառողական զամբյուղի մոտ 90 տոկոսին, չնայած, որ այն բավարար չէ ամբողջական սպառողական զամբյուղին հասնելու համար։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․