Հայաստանի 660 հազար կենսաթոշակառուներից վճարումները կանխիկ է ստանում 48 հազարը
Լուրեր |
Գործընթացի շրջանակում աշխատանքներ են տարվում նաև ՀՀ Կենտրոնական բանկի հետ։
Հայաստանում բնակվող շուրջ 660 հազար կենսաթոշակառուներից և նպաստ ստացող քաղաքացիներից միայն մոտ 48 հազարը մինչ օրս ստանում է վճարումները կանխիկ եղանակով։ Այս մասին մամուլի ասուլիսի ընթացքում հայտնել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը։
Նախարարի խոսքով՝ կառավարության նպատակն է սոցիալական վճարների ամբողջական անցումը անկանխիկ համակարգի։ Ըստ ներկայացված պարզաբանման՝ անկանխիկ վճարումները նվազեցնում են անվտանգության ռիսկերը, ապահովում են ֆինանսական հոսքերի ավելի հստակ վերահսկելիություն և պարզեցնում են վճարումների կազմակերպումը։
Նշվել է, որ գործընթացի շրջանակում աշխատանքներ են տարվում նաև ՀՀ Կենտրոնական բանկի հետ՝ այն քաղաքացիների համար, ովքեր բանկային ծառայություններից օգտվելու ֆիզիկական կամ կազմակերպչական դժվարություններ ունեն։ Քննարկվում են լուծումներ, որոնք թույլ կտան նվազեցնել բանկ այցելելու անհրաժեշտությունը և ապահովել սոցիալական վճարների հասանելիությունը բոլոր շահառուների համար։
Կարգավորումը նպատակ ունի սոցիալական վճարումների համակարգի թվայնացման ընդլայնմանը և ֆինանսական ներառականության բարձրացմանը։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․