Հայաստանում 100 տարեկան անձինք միանվագ 1 մլն դրամ կստանան
Լուրեր |
2026 թվականին նման աջակցություն կստանան 71 քաղաքացի։
ՀՀ կառավարությունը փետրվարի 5-ի նիստում որոշում է ընդունել, համաձայն որի՝ 2026 թվականին Հայաստանի ամբողջ տարածքում բնակվող այն քաղաքացիները, որոնց 100 տարին լրացել է կամ կլրանա տվյալ տարվա ընթացքում, պետական մակարդակով կստանան միանվագ 1 միլիոն դրամի չափով նյութական աջակցություն։
Կառավարության հաղորդմամբ՝ 2026 թվականին նման աջակցություն կստանան 71 քաղաքացի։
Որոշման հիմնավորման համաձայն՝ նախաձեռնությունը նպատակ ունի պետական մակարդակով արտահայտել հարգանք և երախտագիտություն այն անձանց նկատմամբ, որոնք մեկ դար շարունակ ապրել են և գործունեություն ծավալել Հայաստանի Հանրապետության և հայ հասարակության տարբեր պատմական փուլերում։
Սահմանվում է, որ միանվագ աջակցությունը չի տրամադրվի այն անձանց, որոնք տվյալ պահին կորցրել են կենսաթոշակ ստանալու իրավունքը։ Աջակցությունը չի վճարվի նաև տվյալ անձի մահվան դեպքում։
Բացի այդ, միանվագ գումարը չի տրամադրվի այն քաղաքացիներին, որոնք արդեն ստացել են նույնաբովանդակ աջակցություն Երևանի ավագանու որոշմամբ։
Որոշման կիրառումը նախատեսվում է 2026 թվականի ընթացքում՝ համապատասխան պետական ընթացակարգերով։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․