2025-ին ԱՄՆ-ի առաջատար բանկերը բաժնետերերին վճարել են ռեկորդային՝ ավելի քան $140 մլրդ
Լուրեր |
Բանկերի ղեկավարությունը հայտարարել է, որ նախատեսում է պահպանել բաժնետերերին վճարումների բարձր մակարդակը նաև ընթացիկ տարում։
ԱՄՆ-ի առաջատար բանկերը 2025 թվականի ընթացքում բաժնետերերին վճարել են ավելի քան 140 միլիարդ դոլար՝ դիվիդենտների և սեփական բաժնետոմսերի հետգնման (buyback) միջոցով։ Այս ցուցանիշը դարձել է պատմական ռեկորդ՝ գերազանցելով նախորդ առավելագույն մակարդակը, որը գրանցվել էր 2019 թվականին։
Վճարումների աճը պայմանավորված է կապիտալի բավարարության պահանջների մեղմացմամբ և բանկերի կողմից Դաշնային պահուստային համակարգի սթրես-թեստերի հաջող հաղթահարմամբ, ինչի արդյունքում ֆինանսական հաստատությունները ստացել են ավելի մեծ ճկունություն կապիտալի բաշխման հարցում։
Մասնավորապես, JPMorgan Chase & Co.-ն 2025 թվականի ընթացքում ավելի քան 30 միլիարդ դոլարով հետ է գնել սեփական բաժնետոմսերը։ Citigroup Inc.-ը, իր հերթին, երրորդ եռամսյակում հնգապատկել է բաժնետոմսերի հետգնման ծավալը՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ սթրես-թեստերի դրական արդյունքներից հետո։
Բանկերի ղեկավարությունը հայտարարել է, որ նախատեսում է պահպանել բաժնետերերին վճարումների բարձր մակարդակը նաև ընթացիկ տարում։ Goldman Sachs Group-ի գլխավոր գործադիր տնօրեն Դևիդ Սոլոմոնը նշել է, որ բանկը կշարունակի «դինամիկ մոտեցում» ցուցաբերել բաժնետոմսերի հետգնման քաղաքականության մեջ՝ կախված շուկայական պայմաններից և կապիտալի դիրքից։
Վերլուծաբանների գնահատմամբ՝ դիվիդենտների և buyback-ների նման բարձր ծավալները վկայում են ԱՄՆ բանկային հատվածի ֆինանսական կայունության, շահութաբերության և բաժնետերերի եկամտաբերության վրա կենտրոնացած ռազմավարության մասին։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․