2025-ին «Հարավկովկասյան երկաթուղի»-ի գնացքներից օգտվել է 510 հազար ուղևոր
Լուրեր |
Նոր տարվա օրերին իրականացվել է նաև 10 «Հեքիաթային Էքսպրես» չարտերային ուղևորափոխադրում
2025 թվականին «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության ուղևորատար գնացքներից օգտվել է ընդհանուր առմամբ 510 հազար ուղևոր։ Դրանցից մոտ 42 հազարն ուղևորվել է միջազգային երթուղիներով, իսկ 468 հազարն՝ տեղական երթուղիներով։
Տոնական ժամանակահատվածում՝ դեկտեմբերի 30-ից հունվարի 6-ը, Երևան–Թբիլիսի–Երևան միջազգային երթուղով տեղափոխվել է 1058 ուղևոր, իսկ տեղական երթուղիներում՝ ավելի քան 10 հազար ուղևոր։ Նոր տարվա օրերին իրականացվել է նաև 10 «Հեքիաթային Էքսպրես» չարտերային ուղևորափոխադրում, որոնք նախատեսված էին երեխաների համար կազմակերպված տոնական ծրագրերով։
Ընկերության տվյալներով՝ միջազգային երթուղիներում ուղևորների թիվը համեմատելի է 2024 թվականի ցուցանիշների հետ։ Միևնույն ժամանակ, ներքին երթուղիներում արձանագրվել է մոտ 10% նվազում։ Նվազումը պայմանավորված է նոր Հյուսիս–Հարավ ավտոճանապարհի բացմամբ, ինչպես նաև Արարատ և Արմավիր մարզերում ուսանողների համար անվճար համայնքային ավտոբուսների գործարկմամբ։
Ուղևորափոխադրումների գծով տնօրեն Հրանտ Միքայելյանի խոսքով՝ 2025 թվականին շարունակվել են ուղևորներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանն ուղղված աշխատանքները։ Մասնավորապես, մեկնարկել են ուղևորային պլատֆորմների արդիականացման և հիմնանորոգման ծրագրերը։ Փոխարինվել է Երևանի երկաթուղային կայարանի, ինչպես նաև Արաքս և Արագած կայարանների պլատֆորմների սալիկապատ ծածկույթը, ամբողջությամբ վերակառուցվել է Արտաշար կանգառի պլատֆորմը։
Նշվում է նաև, որ Երևանի երկաթուղային կայարանի շենքում տեղադրվել է հատուկ սանհանգույց՝ ֆիզիկական սահմանափակումներ ունեցող անձանց համար։ Ընկերության հաղորդմամբ՝ իրականացվող բարելավումները մշակվել են նաև ուղևորների արձագանքների և առաջարկությունների հիման վրա, իսկ ներդրումային ծրագրերը նախատեսվում է շարունակել ընթացիկ տարում։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․