«Իմ քայլը» հիմնադրամը հերքել է տարածվող ապատեղեկատվությունը
Լուրեր |
«Իմ քայլը» հիմնադրամը հերքել է իր գործունեության վերաբերյալ տարածվող ապատեղեկատվությունը:
Նշվում է, որ մամուլում վերջին օրերին լայնորեն տարածված հրապարակման հեղինակը, փորձելով ֆինանսական վերլուծություն կատարել, ցավոք, մոլորվել է հենց տարրական տերմինաբանության մեջ։
«Հոդվածը սկսվում է այն «բացահայտումով», թե իբր «Իմ քայլը» հիմնադրամը վնասով է աշխատել, որովհետև մուտքերը զիջել են ելքերին։ Հարկ է հորդորել՝ նախքան նման եզրահանգումներ կատարելը և տարածելը ծանոթանալ հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտներին կամ առնվազն՝ ՀՀ գործող օրենսդրությանը։
(1) Ֆինանսական արդյունքը չի հաշվարկվում «մուտք - ելք» պարզ տրամաբանությամբ։ Հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտներով` արդյունքը որոշվում է ճանաչված եկամուտների և ծախսերի տարբերությամբ։ Օրինակ՝ նվիրատվությունները կարող են ստացվել 2024 թ-ին, բայց դրանց նպատակային ծախսերը՝ նախատեսված լինել 2025 թ-ի համար, և հակառակը։ Այստեղից էլ առաջանում է ժամանակային տարբերություն՝ հաշվապահական և դրամական հոսքերի միջև։
Ըստ հիմնադրամի հրապարակած հաշվետվության, որին կարելի է ծանոթանալ պետական եկամուտների կոմիտեի ոչ առևտրային կազմակերպությունների հաշվետվություններ բաժնում, իրական ցուցանիշները հետևյալն են` մուտք՝ մոտ 1.3 մլրդ դրամ, ելք՝ մոտ 600 մլն դրամ։
Դրամական միջոցներ՝ 967 մլն դրամ (2024թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ)
Կուտակված արդյունք՝ 14.9 մլն դրամ (2024թ. դրությամբ՝ դրական) Այս թվերը վկայում են ոչ թե վնասի, այլ կայուն ու պատասխանատու ֆինանսական կառավարման մասին։
(2) Հեղինակը շփոթում է ոչ առևտրային բարեգործական հիմնադրամը առևտրային կազմակերպության հետ՝ փորձելով շահույթի և վնասի չափանիշով գնահատել դրա արդյունավետությունը։ Նման մոտեցումը, մեղմ ասած, մասնագիտական ու գործնական անգրագիտություն է։ Հիմնադրամի աշխատանքների և ֆինանսների վերլուծությունը պետք է լինի ըստ ծրագրային արդյունքների, հասցեագրված աջակցությունների, սոցիալական ազդեցության, այլ ոչ թե շահութաբերության։
(3) Հոդվածում նշվում է, որ հեղինակը «Իմ քայլը» հիմնադրամի կայքում փնտրել ու չի գտել 2024 թ-ի ֆինանսական հաշվետվությունները։ Այստեղ էլ օրենսդրության իմացությունը հեղինակին թույլ կտար հաշվետվությունը փնտրել ու գտնել օրենքով սահմանված ճիշտ տեղում․ Հիմնադրամն օրենքով սահմանված կարգով՝
Ներկայացրել է ֆինանսական հաշվետվությունները, որոնք տեղադրվում են Հայաստանի Հանրապետության Պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական կայքում սահմանված ժամկետներում, դրանք ուղեկցվել են անկախ աուդիտորական եզրակացությամբ, ինչպես պահանջում է ՀՀ օրենսդրությունը, Հաշվետվությանը կից ծանոթագրություն 1-ում ներկայացված են բոլոր իրականացված ծրագրերը, իսկ ծանոթագրություն 6-ում՝ ծրագրային ծախսերի կառուցվածքը։
(4) Խորհուրդ ենք տալիս՝ ֆինանսական վերլուծություններ կատարելուց առաջ խորհրդակցել ոլորտի համապատասխան մասնագետի հետ, ով կունենա անհրաժեշտ հմտություններ և գիտելիքներ ֆինանսական հաշվետվությունները ճիշտ ընթերցելու, հասկանալու և վերլուծելու համար։
Հնարավոր է, որ հենց այդ մասնագետն էլ կօգնի հասկանալ, թե օրինակ՝ ինչպես է «Սիթի օֆ սմայլ» հիմնադրամը 2024 թվականին արձանագրել 97 մլն դրամի ֆինանսական արդյունք (շահույթ), եթե ըստ նույն հաշվետվության ունեցել է ընդամենը 4.9 մլն դրամ հասույթ և 27.3 մլն դրամ տոկոսային եկամուտ։
(5) Հոդվածում ֆինանսապես անգրագետ «հիմնավորումները» նաև զգայական պաթոսի երանգ ունեն՝ ընթրիքներ, դասախոսություններ, հաջողակ տղամարդիկ, «հակասություն աղքատության ու հաջողության քարոզի միջև»։ Սակայն այս ամենը որևէ աղերս չունի կառուցվածքային ֆինանսական հաշվետվության հետ, որը բաց, իրավաչափ և օրինական հրապարակված է համապատասխան հարթակում։
Այսպիսով, «Իմ քայլը» հիմնադրամը հպարտությամբ է նշում, որ կարողանում է արդյունավետ համագործակցել նվիրատուների, ծրագրային գործընկերների և քաղաքացիների հետ՝ ի նպաստ հանրային բարեկեցության, և, որ ամենակարևորն է, այս ամենը արվում է միանգամայն թափանցիկ և հաշվետու ձևով: Անկախ որևէ անհատից, շահից կամ լրատվամիջոցի նպատակներից՝ հորդորում ենք.
Դիմել ոլորտային փորձագետների՝ ֆինանսական թեմաներ մեկնաբանելիս։ Զերծ մնալ շահարկումներից՝ հանուն հանրային վստահության պահպանման։ Ուշադիր ուսումնասիրել իրավաբանական և հաշվապահական հիմքերը՝ նախքան դատողություններ անելը»,- ասված է հաղորդագրության մեջ։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․