Idram Junior-ցիները ստացան մրցանակներ․ ամփոփվեց Junius ֆինանսական գրագիտության առաջին մրցույթը
Լուրեր |
Վերջապես Junius ֆինանսական գրագիտության մրցույթի արդյունքները հայտնի դարձան։
3-8-րդ դասարանների 9 երեխա զբաղեցրել էին 1-3-րդ հորիզոնականներ, և Իդրամում հյուրընկալվելով՝ ստացել իրենց մրցանակները՝ սեղանի խաղերից ու հեծանիվից մինչև երաժշտական գործիք, ֆոտոխցիկ ու գաջեթներ։
Արդեն պատմել ենք, որ Idram Junior հավելվածում Junius խաղը հայտնվել է դեռ անցյալ տարի։ Այս տարի այն վերածվել է մրցաշարի, որի ընթացքում յուրաքանչյուր մրցույթի հաղթողները կարող են ստանալ արժեքավոր նվերներ Idram Junior-ից։
Junius մրցույթներին կարող են մասնակցել 3-8-րդ դասարանի աշակերտները։
Նրանք խաղի 50 մրցափուլերը պետք է անցնեն հնարավորինս արագ և կուտակեն առավելագույն
միավորներ։ Ի դեպ, մրցանակները տրամադրվում
են միայն այն հաղթող մասնակիցներին, որոնք ծնողի կողմից նույնականացված են որպես
Idram Junior օգտատերեր և պատասխանել են հենց իրենց տարիքին համապատասխան հարցաշարի
հարցերին։ Տարիքային խումբը կարելի է ընտրել կարգավորումներ բաժնից։
Junius մրցաշարի առաջին մրցույթը տևել է սեպտեմբերի 17-ից հոկտեմբերի 16-ը։ Այն եզրափակվեց յուրաքանչյուր տարիքային խմբում առավելագույն միավորներ վաստակած եռյակների հետ հանդիպմամբ, որի ընթացքում երեխաները կիսվեցին խաղից ստացած տպավորություններով ու փորձառությամբ։ Հանդիպումն ավարտվեց Idram Junior-ի կողմից սահմանված մրցանակների հանձնմամբ։
Նշենք, որ Junius ֆինանսական գրագիտության երկրորդ մրցույթն արդեն
մեկնարկել է և կտևի մինչև դեկտեմբերի 3-ը։ Եթե դեռ չես խաղում Junius, ապա հիմա ամենաճիշտ
պահն է ցուցաբերելու քո ֆինանսական գիտելիքները և պայքարելու հրաշալի մրցանակների համար,
որոնք կարող ես տեսնել հենց Idram Junior հավելվածում։
Idram Junior hավելվածը նախատեսված է 8-16 տարեկան օգտատերերի համար, որի միջոցով երեխաները հնարավորություն են ստանում անկանխիկ գումար ունենալ, անհպում վճարումներ կատարել, խնայել և ֆինանսական գրագիտություն սովորել, իսկ ծնողները՝ վերահսկել երեխաների ֆինանսական գործողությունները ժամանակակից և անվտանգ գործիքի միջոցով։
ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
*գովազդ
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․