Իդրամի աշխատակիցները՝ «Օրրան» ցերեկային խնամքի կենտրոնի սաների գաղտնի Ձմեռ պապ
Լուրեր |
Իդրամ ընկերության աշխատակիցներն այս տարի դարձան «Օրրան» ցերեկային խնամքի կենտրոնի շահառու ավելի քան 100 երեխաների գաղտնի Ձմեռ պապը։
Սիրով ու հոգատարութամբ ընտրված նվերներով ընկերության թիմը՝ տնօրեն Արսեն Քդենյանի գլխավորությամբ, այցելել է կենտրոնի գրասենյակ, հանդիպել երեխաների հետ ու վայելել տոնի ողջ հեքիաթը՝ երեխաների երգ ու պարի, գեղեցիկ ելույթների ներքո։
Երեխաներն էլ իրենց հերթին էին նվերներ պատրաստել հյուրերի համար՝ տոնածառի կավե խաղալիքներ, որոնք անպայման կհիշեցնեն լուսավոր օրվա մասին։ Իդրամ ընկերության ՄՌԿ ստորաբաժանման ղեկավար Աստղիկ Զիլֆիմյանը նշեց․

«Ցանկացած դեպքում, երբ որևէ դրական բան ես փոխանցում որևէ մեկին, արդեն ջերմ ու հաճելի զգացողություններ ես ունենում։ Բայց երբ տեսնում ես փոքրիկների, որոնք դրա կարիքն ավելի քան որևէ մեկն ունի, հուզմունքն ու զգացմունքները կրկնապատկվում են։ Իդրամի ողջ թիմը մեծ պատրաստակամությամբ ու սիրով է միացել այս նախաձեռնությանը։ Սա ուղղակի միջոցառում չէ, այլ երկար սպասված հանդիպում։ Բալիկները մեզ դիմավորեցին այնպիսի մթնոլորտում, այնպիսի միջոցառմամբ, որ հուզմունքը, ջերմությունն ու մեծ սերն իրենց հանդեպ ամբողջությամբ պարուրել է բոլորիս»։
«Օրրան» հաճախող երեխաների համար ոչ միայն նվերներն են կարևոր, այլև այն ուշադրությունն ու ջերմությունը, որ ստացան օրվա միջոցառումից, նշում է «Օրրան» երեխաների ցերեկային խնամքի կենտրոնի հիմնադիր Արմինե Հովհաննիսյանը․

«Երեխաները կարիքավոր ընտանիքներից են և անգամ փոքրիկ նյութական նվերը նրանց մեծ ուրախություն է պատճառում։ Բայց նաև պետք է ասեմ, որ երեխաները շատ ուրախանում են, երբ հյուրեր են ընդունում, զգում իրենց հանդեպ ուշադրությունն ու սերը։ Շատ ենք կարևորում այսպիսի այցերը, որովհետև մեր հյուրերը օրինակելի մարդիկ են և մենք ուզում ենք, որ մեր երեխաներն էլ սովորեն ու երբ մեծանան, իրենք էլ իրենց վրա բարեգործություն անելու պատասխանատվություն վերցնեն»,- եզրափակեց Արմինե Հովհաննսյանը։
ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
*գովազդ
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․