Իդրամը հայտարարում է աշխարհի առաջատար կրիպտո բորսայի՝ Bybit-ի հետ նորարար վճարումների ոլորտում համագործակցության մասին
Լուրեր |
Երևան, Հայաստան, 2025թ․ հոկտեմբերի 22
Հայաստանի առաջատար թվային վճարային հարթակ Իդրամը և առևտրային ծավալներով աշխարհում մեծությամբ երկրորդ կրիպտո բորսա Bybit-ը հայտարարում են ռազմավարական նոր համագործակցության մասին: Այս համագործակցության գլխավոր նպատակը Իդրամ ընկերության կողմից Հայաստանում արդի և նորարարական տեխնոլոգիաների ներմուծման օգնությամբ վճարային համակարգի զարգացումն է։ Արդյունքում շուտով Հայաստանում գտնվելիս Bybit հավելվածի օգտատերերը կկարողանան իրենց հավելվածով ավելի քան 25,000 առևտրային կետերում կատարել Իդրամ QR վճարումներ։
«Այս համագործակցությունը վկայում է Իդրամի նորարարությանն ու գլոբալ կապերի ամրապնդմանը միտված հանձնառության մասին», — նշել է Իդրամի կոմերցիոն տնօրեն Գրիգորի Յոլյանը։ «Մեր QR համակարգի ինտեգրումը Bybit Pay-ի հետ հնարավորություն է տալիս միջազգային զբոսաշրջիկներին կատարելու հարմարավետ և անվտանգ վճարումներ։ Միևնույն ժամանակ, գիտակցելով, որ վճարումների համար թվային ակտիվների օգտագործումը նոր է թափ հավաքում ամբողջ աշխարհում, այս համագործակցությունը թույլ է տալիս Bybit-ի օգտատերերին արդեն իսկ Հայաստանում անկանխիկ վճարումներ կատարել ավելի քան 25,000 առևտրային կետերում՝ պարզ և մատչելի եղանակով», - ասել է Գրիգորի Յոլյանը։
«Bybit-ը միտված է իրական աշխարհում թվային ակտիվների կիրառման խոչընդոտները վերացնելուն՝ անվտանգ, համապատասխան բոլոր ստանդարտներին և, ամենակարևորը, հնարավորինս հարմար օգտատերերին։ Հայաստանում Bybit Pay-ի գործարկումը Իդրամի լայնածավալ առևտրային ցանցի հետ հնարավորություն է տալիս անխափան մուտք դեպի ամենօրյա վճարումներ»,- ասաց Սոֆի Չենը, Bybit-ի վճարային բիզնեսի զարգացման տնօրենը։ «Մենք շարունակում ենք կենտրոնանալ խորը, արժեքահեն գործընկերություններ կառուցելու վրա, որոնք երկարաժամկետ օգուտներ կբերեն տեղական շուկաներին և ավելի մեծ հնարավորություններ կբացեն օգտատերերի առաջ ամբողջ աշխարհում։ Bybit-ը և ավանդական ֆինթեք ընկերությունները դաշնակիցներ են։ Իդրամի գործընկեր վաճառակետերի ցանցում Bybit հավելվածի ընդլայնումը Հայաստանում ևս մեկ քայլ է մեր գլոբալ ծավալման ճանապարհին՝ մեր համայնքի համար կրիպտո-հարմարավետությունն ավելի բարձրացնելու ուղղությամբ», - ավելացրեց Սոֆի Չենը։
Ինչպե՞ս կատարել Իդրամ QR-կոդով վճարում
- Օգտատերը Bybit հավելվածում սեղմում է Bybit Pay կոճակը, ապա ընտրում QR-pay տարբերակը։
- Այնուհետև սքանավորում է վաճառակետում տեղադրված QR-կոդը
- Ակնթարթորեն բացվում է վճարման հաստատման պատուհանը, որտեղ ցուցադրվում են գործարքի մանրամասները։
- Օգտատերը սեղմում է Հաստատել կոճակը՝ վճարումը ավարտելու համար։
ԻԴՐԱՄԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ



*գովազդ
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․