Վերաբացվեց IDBank-ի Նոր Նորք մասնաճյուղը
Լուրեր |
IDBank-ը վերաբացել է «Նոր Նորք» մասնաճյուղը՝ ավելի ժամանակակից, հարմարավետ ու վերազինված։ Գայի պողոտա 17/1 հասցեում վերանորոգման աշխատանքներից հետո իր հաճախորդներին կրկին գրկաբաց սպասում է մասնաճյուղի ողջ անձնակազմը։
Նոր Նորք մասնաճյուղի ղեկավար Գևորգ Ճղլյանն ընդգծում է ֆիզիկական մասնաճյուղերի կարևորությունը հաճախորդների կյանքում․ «Իհարկե, թվային ուղիների և բանկինգի զարգացումը IDBank-ի ռազմավարական առանցքային նպատակներից է, բայց մենք չենք դադարում ֆիզիկապես մոտ լինել մեր հաճախորդներին՝ կարևորելով յուրաքանչյուր նոր բացվող, ինչպես նաև վերաբացվող մասնաճյուղի հարմարավետությունը, ներկայանալի տեսքն ու սպասարկման բարձր որակը։ Ուրախ ենք կրկին Նոր Նորքի մեր հաճախորդներին ողջունել իրենց հարազատ դարձած հասցեում», - նշեց Գևորգ Ճղլյանը։
Վաճառքների կազմակերպման և տարածքային
կառավարման վարչության ղեկավար Արթուր Քոչարյանի խոսքով` Նոր նորքում բանկը շատ հաճախորդներ
ունի, որոնք շարունակում են սիրով սպասարկվել հենց մասնաճյուղում․ «IDBank-ը շարունակում
է մասնաճյուղերի վերազինումն ու կատարելագործումը։ Մասնաճյուղում այժմ առավել հարմարավետ,
լուսավոր ու գեղեցիկ միջավայրում մեր հաճախորդները կարող են կատարել բոլոր բանկային
գործարքները, օգտվել IDBanking 24/7 շուրջօրյա սպասարկման գոտուց, որի միջոցով կարող
են ընդամենը մի քանի հպումով կատարել բոլոր ֆինանսական գործարքները», - ասաց Արթուր
Քոչարյանը։
IDBank-ից հիշեցնում են, որ բանկային
բոլոր գործարքները կարելի է կատարել նաև առցանց՝ IDBanking.am առցանց հարթակով կամ Idram&IDBank հավելվածով․ վերջինս ունի անհպում QR-վճարումներ ընդունող վաճառակետերի
ամենալայն ցանցը Հայաստանում՝ ավելի քան 26․000 վաճառակետ, որոնցից 11․000-ում առկա
է նաև Rocket Line 0% թվային ապառիկով վճարման հնարավորությունը, ինչպես նաև 1000-ից
ավելի առցանց խանութներ։
ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ
ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
*գովազդ
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․