IDBank-ը՝ թվային բանկինգի ու նորարարության առաջամարտիկ Հայաստանում
Լուրեր |
Հայաստանյան բանկային համակարգում վերջին տարիների բեկումնային փոփոխություններում իր տպավորիչ ներդրումն ունի նաև IDBank-ը։
Լինելով թվային բանկինգի առաջատարներից մեկը՝ իր զարգացումը պայմանավորում է նաև վճարային թվային համակարգերի և ֆինթեքների հետ էական ռազմավարական համագործակցությամբ։ Որպես արժեք՝ Բանկի մոտ 750.000 հաճախորդներին ներկայացվում է թվային բանկինգի և վճարային համակարգի բազմաֆունկցիոնալ ու միասնական հարթակը։ Հարթակի օգնությամբ կատարվող գործառնությունները հնարավորություն են տալիս զարգացնելու մի էկոհամակարգ, որը կբարձրացնի հաճախորդի փորձառության մակարդակը՝ անկախ տեղից, ժամանակից և հանգամանքներից։
Սա ընդամենը մի հատված է այն ծավալուն հարցազրույցից, որը Newsweek պարբերականն ունեցել է ID Group-ի Բիզնեսի զարգացման տնօրեն Կարեն Նալբանդյանի հետ։ Մեկնաբանելով հաճախորդների և բիզնես գործընկերների հետ աշխատանքի բնույթը՝ Նալբանդյանը նշում է․
«Մենք ուշադրությամբ ուսումնասիրում ենք մեր հաճախորդների կարիքներն ու ստեղծում և զարգացնում ծառայություններ, որոնք կբավարարեն դրանք։ Կարիքների քարտեզագրումն ու դրանց ապահովումը Հայաստանի մրցակցային շուկայի զարգացման հարցում ունի կենսական նշանակություն»։ Շարունակելով Հայաստանում Idram-ի և IDBank-ի արձանագրած հաջողությունները՝ Կարեն Նալբանդյանը նշում է, որ ընկերությունների ռազմավարական զարգացման ուղղություններից մեկը միջազգային գործունեությունն է՝ այսպիսով ծառայությունները հասանելի դարձնելով նաև Սփյուռքի մեր հայրենակիցներին և ոչ միայն։
Հարցազրույցում նաև առանձին անդրադարձով ներկայացվում են կորպորատիվ սոցիալական պատասխանատվության այն առանցքային նախաձեռնությունները, որոնք IDBank-ին և Idram-ին առանձնացնում են ոլորտում։
Այս և այլ թեմաներին առաջարկում ենք ծանոթանալ ամբողջական հարցազրույցում։
ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․