IDBank-ը և Իդրամը՝ «Մաթեմիկ» հասարակական-կրթական կազմակերպության կողքին
Լուրեր |
IDBank-ի և Իդրամի կողմից Լոռու մարզի Վահագնի և հարակից գյուղերում բնակվող երեխաների համար անցկացվել է ֆինանսական գրագիտության դասընթաց։
Այն հնարավորություն
տվեց 60 երեխաների և պատանիների ստանալ խորքային գիտելիքներ ֆինանսական ոլորտի, խնայողությունների
և ֆինանսական պատասխանատու վարքագծի վերաբերյալ։
«Մաթեմիկ» հասարակական-կրթական
կազմակերպությունը փետրվար ամսին ընտրվել էր որպես շահառու՝ «Մի դրամի ուժը» նախաձեռնության շրջանակում։ Արդյունքում կազմակերպությանն
էր փոխանցվել հավաքված 4․644․456 դրամը, որը հնարավորություն է տվել «Մաթեմիկ» ՀԿ-ին
ընդլայնել իր ծրագրերը, մասնավորապես՝ շարունակել Կամավորի տան կառուցումը Վահագնի
գյուղում, որտեղ հրավիրված տարբեր մասնագետներ կկարողանան սեմինարներ անցկացնել Վահագնիի
և հարակից գյուղերի բնակիչների համար։
IDBank-ի և Իդրամի Հաղորդակցության և սոցիալական պատասխանատվության
ծրագրերի վարչության ղեկավար Տաթևիկ Վարդևանյանի խոսքով՝ ինչպես Երևանում, այնպես էլ
մարզերում ընկերությունները նպատակ ունեն բարձրացնել երեխաների ու պատանիների ֆինանսական
և թվային գրագիտության ոլորտում իրազեկվածության մակարդակը․ «Հանդիպումն անցավ բավական
արդյունավետ և ակտիվ միջավայրում։ Երեխաների շրջանում կա աճող հետաքրքրություն ֆինանսական
ոլորտի նկատմամբ։ Սա մեզ համար մեծագույն շարժիչ ուժ է՝ շարունակելու նման նախաձեռնությունները»,
- ասաց Տաթևիկ Վարդևանյանը։
«Մաթեմիկ» ՀԿ-ի տնօրեն Տիգրան Առուշանյանը նշում է․ «Նման ծրագրերը
կարևորագույն նշանակություն ունեն մեզ համար։ Մենք բարձր ենք գնահատում IDBank-ի և
Իդրամի հետ հաստատված այս համագործակցությունը։ Սա սոցիալական պատասխանատվության վառ
օրինակ է, որը մեզ հնարավորություն տվեց ոչ միայն շարունակել Կամավորի տան կառուցման
աշխատանքները, այլ որպես հավելյալ արժեք՝ երեխաներին տալ ֆինանսական գրագիտության մասին
հիմնարար գիտելիքներ»։
IDBank-ն ու Իդրամը շարունակում են «Ֆինանսապես գրագետ Իդրամի
և IDBank-ի հետ» նախաձեռնությունը՝ նպատակ ունենալով նպաստել համայնքների զարգացմանն
ու բնակչության շրջանում ֆինանսական և թվային գրագիտության տարածմանը։
ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
*գովազդ
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․