IDBank-ի և Իդրամի ֆինանսական գրագիտության դասը՝ Կապանում
Լուրեր |
Ֆինանսական գրագիտության արշավի շրջանակում IDBank-ի և Իդրամի ներկայացուցիչների հերթական հանդիպումը կայացել է Կապանում՝ “Մունք” տեխնոդպրոցի աշակերտների հետ։
Շուրջ երեսուն ունկնդիրների համար IDBank-ի և Իդրամի հաղորդակցության ու սոցիալական ծրագրերի վարչության ղեկավար Տաթևիկ Վարդևանյանը խոսել է թեմայի կարևորության, ժամանակակից կյանքում ֆինանսապես գրագետ լիենելու անհրաժեշտության մասին ու ներկայացրել է ամենակարևոր հասկացություններն ու հիմնարար գիտելիքները՝ ի՞նչ է բյուջեն, ինչպե՞ս այն կազմել, ինչո՞ւ է կարևոր խնայել, ինչպե՞ս տարբերել սպառողական ցանկությունն իրական անհրաժեշտությունից, ի՞նչ դեր ունեն բանկերը ու ինչո՞ւ է կարևոր ֆինանսական գրագիտությունը կյանքում։
Հիշեցնենք, որ թե՛ IDBank-ի և թե՛ Իդրամի համար Ֆինանսական գրագիտությունը հանդիսանում է Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության առաջնահերթություններից և գրեթե երկու տարի ընթացող այս արշավին ամբողջ Հայաստանից արդեն իսկ շուրջ 1000 դպրոցական ու ուսանող է մասնակցել։
Ի դեպ, Արցախից տեղահանված ու Հայաստանում իր գործունեությունը շարունակող «Մունք» տեխնոդպորցը արդեն երկրորդ անգամ է «Մի դրամի ուժը» ծրագրի շահառու է ճանաչվել․ այս անգամ կարևոր լուրը հայտարարվեց հենց բեմի վրա, միջոցառման ընթացքում, որը նվիրված էր «Մի դրամի ուժի» հնգամյակին։
Ահա այսպես, փոքրիկ քայլերով մեծ արդյունքների բերող «Մի դրամի ուժի» բարի գործերն օր օրի շատանում ու էլ ավելի ընդգրկուն են դառնում։ Իսկ այդ գործերին միանալու համար ընդամենը պետք է բոլոր վճարումները կատարել Idram&IDBank հարթակներով, և Ձեր յուրաքանչյուր վճարման դիմաց ընկերությունները մեկ դրամ կուղղեն մեր երկրի համար կարևոր ու նորարար ծրագրերին։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․