Ինչպես պարզել՝ վերելակն անվտա՞նգ է, թե՞ ոչ․ սահմանվել են նոր կանոններ
Լուրեր |
Մինչ այժմ Հայաստանում չի գործել միասնական նորմատիվ իրավական ակտ
Կառավարությունը մարտի 26-ի նիստում հաստատել է վերելակների անվտանգ շահագործման տեխնիկական անվտանգության նորմերը, կանոնները և հրահանգները։
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ հանրային նշանակության շենքերում տեղադրված վերելակները համարվում են արտադրական վտանգավոր օբյեկտներ։ Դրանք ներառում են բազմաբնակարանային շենքերը, արտադրական շինությունները և այլ ընդհանուր օգտագործման վայրերը՝ բացառությամբ մինչև 250 կգ բեռնատարողությամբ վերելակների։
Նոր կարգավորմամբ նախատեսվում է, որ նման վերելակները պետք է ենթարկվեն տեխնիկական անվտանգության փորձաքննության՝ առնվազն տարեկան մեկ անգամ։
Մինչ այժմ Հայաստանում չի գործել միասնական նորմատիվ իրավական ակտ, որը կկարգավորեր ինչպես վերելակների տեխնիկական փորձաքննությունը, այնպես էլ դրանց անվտանգ շահագործումը։
Նոր ընդունված կանոնակարգը նպատակ ունի լրացնել այս բացը և սահմանել հստակ պահանջներ՝ բարձրացնելու վերելակների շահագործման անվտանգության մակարդակը։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․