Քանի՞ տարանցիկ չվերթ է իրականացվել ՀՀ օդային տարածքով Իրան-Իսրայել պատերազմով պայմանավորված
Լուրեր |
Մերձավոր Արևելքում Իրան-Իսրայել հակամարտությամբ պայմանավորված օդային տարածքների փակումը հանգեցրել է Հայաստանի օդային տարածքով տարանցիկ թռիչքների աճի։
ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի տվյալներով՝ փետրվարի 28-ից մինչև մարտի 23-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի օդային տարածքով իրականացվել է 6414 տարանցիկ թռիչք, ինչը 129-ով ավելի է 2025 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։
Թռիչքների աճը պայմանավորված է մի շարք երկրների օդային տարածքների ամբողջական կամ մասնակի փակմամբ, ինչը վերաուղղել է ավիացիոն հոսքերը դեպի այլ միջանցքներ, այդ թվում՝ Հայաստանի օդային տարածք։
Միաժամանակ, մարտի երկրորդ տասնօրյակից նկատվել է թռիչքների քանակի որոշակի նվազում, ինչը կարող է կապված լինել երթուղիների վերադասավորման և այլընտրանքային ուղիների օգտագործման հետ։
Կոմիտեից նշել են, որ թռիչքների մայրուղիների ընտրությունը գտնվում է բացառապես ավիաընկերությունների իրավասության ներքո։ Չնայած հոսքերի աճին՝ աերոնավիգացիոն սպասարկման հետ կապված խնդիրներ չեն արձանագրվել, և գերծանրաբեռնվածության պատճառով սահմանափակումներ չեն կիրառվել։
Տարածաշրջանում օդային տարածքի սահմանափակումները շարունակվում են, ինչը պահպանում է Հայաստանի օդային միջանցքի կիրառման գործնական նշանակությունը միջազգային ավիացիայում։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․