Ինչպես են առաջնորդները կառուցում վստահություն. Ակբա բիզնես ակումբ
Լուրեր |
2026թ.-ի առաջին Ակբա բիզնես ակումբի ընթացքում գործարարները քննարկել են բիզնես միջավայրում վստահության կառուցման արվեստն ու հույզերի կառավարման հմտությունները։
Այս անգամ Ակբա բիզնես ակումբի հյուրը EVINAUX ընկերության համահիմնադիր և գլխավոր գործադիր տնօրեն Աշոտ Սարգսյանն է, ով մասնակիցներին ներկայացրել է ղեկավարների կողմից կազմակերպություններում հուզական մթնոլորտի կառավարման կարևորությունը, հուզականության դերն ու ազդեցությունը բիզնեսում։
«Մենք ուսումնասիրում ենք, թե ինչպես են մեր դրական կամ բացասական հույզերն ազդում մեր գործողությունների, մեր բիզնեսի վրա։ Ակբա բիզնես ակումբը համախմբող է և ստեղծում է միջավայր, որտեղ մարդիկ կարողանում են բարձրաձայնել իրենց հարցերը ու ստանալ դրանց պատասխանները, լուծումները, ինչպես նաև այդ լուծումները փոխանցել այլ մարդկանց։ Սա երևի լավագույն մեխանիզմներից մեկն է»,- նշել է EVINAUX ընկերության համահիմնադիր և գլխավոր գործադիր տնօրեն Աշոտ Սարգսյանը։
Հայաստանի բանկային
համակարգում Ակբան միակն է, որը հիմնադրել է բիզնես ակումբ՝ գործարարներին միավորելու
և գործընկերային հարաբերությունները զարգացնելու նպատակով։ Գործարարներն Ակբա բիզնես
ակումբին կարող են միանալ sme.acba.am կայքի միջոցով, որտեղ կծանոթանան նաև առաջիկա
միջոցառումներին և գործընկերների հատուկ առաջարկներին։
«Ակբա Բիզնես Փարթնր» ենթաբրենդի ներքո ՓՄՁ ղեկավարներին հնարավորություն է ընձեռվում ձեռք բերել նոր գիտելիքներ և կառավարման համար անհրաժեշտ գործիքներ, հաստատել նոր գործարար կապեր, ինչպես նաև դառնալ բիզնես համայնքի անդամ։
«Ակբա Բիզնես Փարթնր» ենթաբրենդի շրջանակում ՓՄՁ ղեկավարները կարող են՝
· մասնակցել անվճար բիզնես դասընթացների,
· դառնալ Ակբա բիզնես ակումբի անդամ,
· օգտվել sme.acba.am օնլայն բիզնես հարթակի հնարավորություններից,
· առավել ճանաչելի դարձնել սեփական արտադրանքը՝ մասնակցելով «Արտադրված է մեր գործընկերների կողմից» նախագծին։

Ակբա բիզնես ակումբը հարթակ է, որը հնարավորություն է ընձեռում ՓՄՁ ղեկավարներին հաստատել նոր գործարար կապեր, մասնակցել թեմատիկ միջոցառումների, լինել բիզնես իրադարձությունների կիզակետում, ինչպես նաև օգտվել գործընկեր կազմակերպությունների կողմից տրամադրվող հատուկ առաջարկներից։ Ակբա բիզնես ակումբը նոր հեռանկարների և հնարավորությունների սկիզբ է բիզնեսների համար։
Մանրամասն՝ տեսանյութում։
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։
*գովազդ
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․