Հորմուզի նեղուցը պետք է բացվի ԱՄՆ-ի և Իրանի փոխադարձ համաձայնությամբ․ Մակրոնի հայտարարությունը՝ Երևանում

Մակրոնը նշել է, որ Փարիզը չի մասնակցի որևէ ուժային գործողության, եթե չլինեն հստակ պայմանավորվածություններ։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ժամանելով Երևան՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, անդրադարձել է Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված ճգնաժամին։ Նա ողջունել է նավագնացությունն ապաշրջափակելու ԱՄՆ-ի ջանքերը, սակայն շեշտել է, որ Ֆրանսիան ակնկալում է Վաշինգտոնի և Թեհրանի միջև համաձայնեցված լուծում։

Մակրոնը նշել է, որ Փարիզը չի մասնակցի որևէ ուժային գործողության, եթե չլինեն հստակ պայմանավորվածություններ։ Նա նաև հիշեցրել է, որ նախքան ԱՄՆ-ի կողմից շրջափակում մտցնելու հայտարարությունը, եվրոպական կողմը քննարկում էր նավերի ուղեկցման հատուկ առաքելության հարցը։ Նախագահի խոսքով՝ առաջնահերթությունը մնում է դիվանագիտական ճանապարհով տրանսպորտային զարկերակի լիարժեք վերագործարկումը։