Հեքիաթի տունը Լոռիում
Լուրեր |
Լոռու Կուրթան գյուղում հիմնադրված Չուչու լենդ հյուրատունը զբոսաշրջիկներին «տեղափոխում» է հեքիաթների աշխարհ՝ բնության գրկում։
Հյուրատունը գտնվում է Ձորագետի ու Գարգառի կիրճերի միջակայքում. բացվող տեսարանը բացահայտում է Լոռու անզուգական բնությունը՝ կանաչ անտառներ, քարափներ ու ձորեր։
Չուչուլենդը հիմնադրել է Համլետ Մաթևոսյանը, և այժմ իր ընտանիքի հետ հյուրեր է ընդունում աշխարհի տարբեր երկրներից՝ նրանց ներկայացնելով հայկական մշակույթը, խոհանոցն ու բնությունը։

Համլետը երկար տարիներ աշխատել է զբոսաշրջության ոլորտում, և այդ ընթացքում ձևավորվել է նրա երազանքը՝ Հայաստանի գեղեցկությունն ու պատմությունը ըստ արժանվույն ներկայացնել հյուրերին:
Չուչուլենդը միայն հյուրատուն չէ․ այն նաև կրթական և համայնքային կենտրոն է։ Գյուղի երեխաներն ու երիտասարդները հավաքվում են այստեղ՝ մասնակցելու հայրենաճանաչման, արվեստի, երգի ու պարի դասընթացների։ Համլետի ընտանիքը ձգտում է, որ յուրաքանչյուր այց հնարավորինս նպաստի գյուղի երիտասարդների կրթությանը և համայնքի զարգացմանը։

Չուչուլենդ հյուրատունը Ակբա Ֆեդերացիայի և Իմփաքթ Հաբի համատեղ իրականացվող ֆելոուշիփի շահառուներից է: Մեկ տարի շարունակ տարբեր դասընթացների, հանդիպումների արդյունքում ստացված գիտելիքները Համլետն օգտագործել է իր բիզնեսը զարգացնելու նպատակով։
«Չուչուլենդի հետ կապված ոչ մի բան մենակ չեմ արել ու չէի կարող մենակ անել. հյուրատունն ամբողջությամբ մարդկանց, ընկերների ու լավ հայերի մասին է, ովքեր իսկապես ցանկացել են, որ ինչ-որ բան ավելի լավը դառնա: Ակբա Ֆեդերացիայի հետ ունեցել ենք հրաշալի համագործակցություն, որի գերնպատակը եղել է գիտելիքի ու փորձառության տրամադրումը։ Ակբա Ֆեդերացիայի միջոցով ես մասնակցեցի տարբեր դասընթացների, որտեղ մարքեթինգային և ֆինանսական նոր գիտելիքներ ստացա. դա անչափ կարևոր է նոր բիզնես վարելու ճանապարհին։ Ես սա համարում եմ համագործակցություն, ոչ թե օգնություն, որովհետև գործընկերներն իրար ձեռք ձեռքի բռնած են առաջ գնում, ոչ թե մեկը մյուսին է առաջ տանում»,- նշում է Չուչու լենդ հյուրատան հիմնադիր Համլետ Մաթևոսյանը:
Չուչու լենդ հյուրատունը գտնվում է Լոռու մարզի Կուրթան գյուղում (հեռ. +374-94-51-50-81)։
Ակբա Ֆեդերացիան Ակբա բանկի միակ նշանակալից մասնակիցն է, բանկի բաժնետոմսերում ունի ավելի քան 75 տոկոս մասնաբաժին: Ակբա բանկում ունեցած մասնակցության շնորհիվ Ակբա Ֆեդերացիան նպաստում է Հայաստանի ամբողջ տարածքում գյուղատնտեսության, գյուղական շրջաններում փոքր և միջին բիզնեսի զարգացմանը, համայնքների զարգացմանը, համայնքներում բիզնես միջավայրի աշխուժացմանն ու ամրապնդմանը, նշված ոլորտներում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող յուրաքանչյուր անձի բարեկեցության աճին:
Մանրամասն՝ տեսանյութում։
*գովազդ
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․