Առողջապահության ապահովագրական համակարգում գրանցվել է ավելի քան 87 հազար դեպք
Լուրեր |
Պոլիկլինիկաներում մեծ հերթեր չեն արձանագրվում։
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Կառավարության նիստի ընթացքում հայտնել է, որ այսօրվա ժամը 10:00-ի դրությամբ առողջապահական ապահովագրության շրջանակում գրանցվել է 87 048 ապահովագրական դեպք։
Նախարարի խոսքով՝ դրանցից 7 739-ը կազմում են ամբուլատոր այցերը, իսկ 8 612-ը՝ հիվանդանոցային դեպքերը։ Ավանեսյանը նշել է, որ արձանագրված աճի տեմպը գտնվում է կառավարության նախնական ակնկալիքների շրջանակում։
Նրա փոխանցմամբ՝ նախարարությունը հետևում է ինչպես սպասարկված դեպքերի թվին, այնպես էլ քաղաքացիների, բուժաշխատողների և բժշկական կազմակերպությունների վարչական անձնակազմի կողմից բարձրացված խնդիրներին։ Ըստ նրա՝ համակարգում իրականացվում են ընթացիկ շտկումներ՝ այն ավելի մարդակենտրոն դարձնելու և գործընթացների բարդությունը նվազեցնելու նպատակով։
Անահիտ Ավանեսյանը նաև ընդգծել է, որ այս պահին պոլիկլինիկաներում մեծ հերթեր չեն արձանագրվում, թեև որոշ ժամերի կարող են լինել ծանրաբեռնվածության պիկեր։ Հիվանդանոցային օղակում, ըստ նախարարի, իրավիճակն առավել կայուն է։
Նա նշել է, որ քաղաքացիները հաճախ զարմանում են, երբ պարզվում է, որ կարող են ստանալ բժշկական ծառայություններ առանց անմիջական վճարումների, քանի որ ապահովագրավճարները վճարվել են պետության կողմից։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․