Հայաստանյան քաղաքական դաշտում երկու օրակարգ կա․ ԱԺ նախագահ
Լուրեր |
Նրա խոսքով՝ խոսքը ոչ թե անձերի, այլ քաղաքական տեսլականի և դիրքորոշումների մասին է։
Հայաստանի քաղաքական դաշտում առկա են երկու հիմնական օրակարգեր՝ խաղաղության և պատերազմի։ Այս մասին հայտարարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ։
Նրա խոսքով՝ խոսքը ոչ թե անձերի, այլ քաղաքական տեսլականի և դիրքորոշումների մասին է։
«Մեկը պահանջներ հարևանների նկատմամբ է, մյուսը՝ տարածաշրջանում խաղաղություն հաստատելը»,- նշել է Սիմոնյանը։
Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը՝ ըստ որի, «Քաղաքացիական պայմանագրի» կողմից սահմանադրական մեծամասնություն չձևավորելու դեպքում կարող է պատերազմ լինել, Սիմոնյանը նշել է, որ դա քաղաքական գնահատական է։
Նա նաև հավելել է, որ նման տեսակետներ նախկինում ևս հնչել են՝ այդ թվում ընդդիմադիրների կողմից։
Լրագրողի հարցին՝ արդյոք պայմանավորվածություններն առնչվում են անձամբ Նիկոլ Փաշինյանին, Սիմոնյանը պատասխանել է, որ կարելի է դա դիտարկել նաև այդ կերպ՝ ընդգծելով, որ ինքը դեմ չէ Փաշինյանին «խաղաղության խորհրդանիշ» համարելուն։
ԱԺ նախագահի խոսքով՝ հասարակության մեջ առկա է ակնկալիք, որ խաղաղության գործընթացը կշարունակվի։
Նա նշել է, որ իշխանությունն էլ իր հերթին կարևորում է այդ ուղղությամբ առաջընթացը և կոչ է անում «տեր կանգնել խաղաղությանը»։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․