Հայաստանը Ռուսաստանից պաշտոնական որևէ ծանուցում չի ստացել Պռոշյանի կոնյակի գործարանի արտադրանքի վերաբերյալ
Լուրեր |
րտադրողի կողմից ցանկացած սննդամթերք արտադրվում է տարածաշրջանային (միջպետական), ազգային ստանդարտին և (կամ) կազմակերպության ստանդարտին և (կամ) արտադրողի այլ փաստաթղթերին համապատասխան
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը Ռուսաստանի Դաշնությունից պաշտոնական ծանուցում չի ստացել «Պռոշյանի կոնյակի գործարան» ՍՊ ընկերության արտադրանքի վերաբերյալ։
«Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ այս մասին ասել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Գրիգոր Մկրտչյանը՝ անդրադառնալով Պռոշյանի կոնյակի գործարանի արտադրանքում հայտնաբերված հնարավոր խախտումների մասին տեղեկություններին։
- Տեղյա՞կ եք Ռուսաստանի Դաշնությունում «Պռոշյանի կոնյակի գործարան» ՍՊԸ-ի արտադրանքի վերաբերյալ արձանագրված խախտումների մասին և արդյո՞ք ստացել եք պաշտոնական ծանուցում ռուսական կողմից։
- Տեսչական մարմինը չի ստացել պաշտոնական որևէ ծանուցում «Պռոշյանի կոնյակի գործարան» ՍՊ ընկերության արտադրանքի վերաբերյալ։
-Արդյո՞ք ՍԱՏՄ-ն նախաձեռնել է կամ նախատեսում է նախաձեռնել ստուգումներ նշված արտադրողի նկատմամբ Հայաստանում։
- «Պռոշյանի կոնյակի գործարան» ՍՊ ընկերությունը Տեսչական մարմնի ստուգումների տարեկան ծրագրում ներառված է եղել 2021 և 2023 թվականներին։
- Ի՞նչ վերահսկողական մեխանիզմներ են կիրառվում արտահանվող ալկոհոլային արտադրանքի որակի ապահովման համար։
- Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն և Եվրասիական տնտեսական միության անդամ այլ երկրներ տեղափոխվող ալկոհոլային արտադրանքի համար Տեսչական մարմինը թույլատվական փաստաթուղթ չի տրամադրում, քանի որ, ԵԱՏՄ օրենսդրությամբ, ԵԱՏՄ տարածքում տեղափոխվող ապրանքի համար հավաստագիր (սերտիֆիկատ) տրամադրել անհրաժեշտ չէ։
-Նախկինում արձանագրվե՞լ են նմանատիպ խախտումներ տվյալ արտադրողի կամ այլ կոնյակ արտադրողների մոտ։
- 2026 թվականին պլանային ստուգումներ են իրականացվել «Գետափի գինու կոնյակի գործարան» ՍՊ և «Արտաշատ-Վինկոն» ՓԲ ընկերություններում։ Համաձայն «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձարկման արձանագրությունների՝ ներկայացված նմուշներում անհամապատասխանություններ չեն հայտնաբերվել:
- Ի՞նչ քայլեր են ձեռնարկվելու, եթե հաստատվի, որ արտադրանքը չի համապատասխանում միջազգային կամ ԳՕՍՏ ստանդարտներին։
- Արտադրողի կողմից ցանկացած սննդամթերք արտադրվում է տարածաշրջանային (միջպետական), ազգային ստանդարտին և (կամ) կազմակերպության ստանդարտին և (կամ) արտադրողի այլ փաստաթղթերին համապատասխան, որը չի հակասում ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերի և գործող օրենսդրությամբ սահմանված պահանջներին։ «Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքի 8-րդ հոդվածի, 1-ին մասի համաձայն՝ սննդամթերքի արտադրությունը (բացառությամբ հանրային սննդի), տեխնոլոգիական գործելակարգը (ռեժիմը) և տեխնոլոգիական գործընթացը պետք է իրականացվեն տվյալ սննդամթերքի համար արտադրողի հաստատած տեխնոլոգիական հրահանգին համապատասխան: Ստանդարտացման նորմատիվ փաստաթղթի և արտադրողի կողմից իրականացվող փաստացի գործունեության անհամապատասխանության դեպքում Տեսչական մարմնի կողմից տրվում է հանձնարարական՝ արտադրանքի արտադրությունը համապատասխանեցնելու ստանդարտացման նորմատիվ փաստաթղթով սահմանված պահանջներին։ Միաժամանակ, տնտեսավարողը օրենքով սահմանված դեպքերում և կարգով ենթարկվում է վարչական պատասխանատվության։
- Ինչպե՞ս է ՍԱՏՄ-ն գնահատում նման դեպքերի ազդեցությունը հայկական կոնյակի միջազգային հեղինակության վրա։
- Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից իրականացվող վերահսկողական միջոցառումների նպատակը հայկական արտադրանքի՝ ԵԱՏՄ կանոնակարգերով սահմանված պահանջների պահպանման ապահովումն է։
- Արդյո՞ք նախատեսվում է ուժեղացնել վերահսկողությունը արտահանվող ալկոհոլային արտադրանքի նկատմամբ՝ նման իրավիճակներից խուսափելու համար։
- Ալկոհոլային արտադրանքի նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է «Արտադրական կազմակերպությունների համար» սահմանված ստուգաթերթի հարցերի շրջանակում։ 2018 թվականին հաստատված Եվրասիական տնտեսական միության «Ալկոհոլային արտադրանքի անվտանգության մասին» 047 տեխնիկական կանոնակարգի ուժի մեջ մտնելու ժամկետը հետաձգվել է. ԵՏՀ Խորհրդի 2025թ․ փետրվարի 21-ի թիվ 21 որոշման համաձայն՝ այն 2026թ․ հունվարի 1-ի փոխարեն ուժի մեջ է մտնելու 2026թ․ հուլիսի 1-ից։ Հետևաբար «Ալկոհոլային արտադրանքի արտադրական կազմակերպությունների համար» ստուգաթերթն ուժի մեջ է մտնելու 2026թ. հուլիսի 1-ից, որով և կիրականացվի ալկոհոլային խմիչքների նկատմամբ վերահսկողությունը։
Published by Armenpress, original at https://armenpress.am/hy/article/1248183
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․