Հայաստանը պատրաստվում է «վերանվանել» պետական պարտքը․ ի՞նչ փոփոխություններ են սպասվում
Լուրեր |
Կառավարության պարտքը ձևավորվում է բյուջեի դեֆիցիտի առկայության դեպքում և ներառում է արտաքին ու ներքին պարտավորությունները։
Հայաստանի պետական պարտքի չափը կարող է նվազել մոտ ապագայում։ Դա կարվի ոչ թե նախկինում վերցված պետական վարկային պարտավորությունների մարման, այլ պետական պարտքը կարգավորող օրենսդրության արմատական վերանայման միջոցով։
«Փոփոխությունների ներդրումը նպատակ չունի գրգռել երկրի տնտեսական իշխանությունների ախորժակը նոր՝ «իրավաբանորեն անսահմանափակ» փոխառություններ ներգրավելու համար, այլ պայմանավորված է միայն պետական պարտքի վերաբերյալ սահմանված միջազգային չափորոշիչի պահանջները բավարարելու անհրաժեշտությամբ», - Արմինֆոյի թղթակցին վստահեցրել է ՀՀ ֆինանսների նախարարության պետական պարտքի կառավարման վարչության պետի պաշտոնակատար Մարինե Մելիքյանը ։
Ի՞նչ էր…
Ներկայումս Հայաստանի պետական պարտքը ներառում է ինչպես կառավարության պարտքային պարտավորությունները, որոնք առաջանում են բյուջեի դեֆիցիտի առկայության և այն ծածկելու համար լրացուցիչ միջոցներ ներգրավելու անհրաժեշտության դեպքում, այնպես էլ երկրի Կենտրոնական բանկի։ Կառավարության պարտքը, իր հերթին, բաժանվում է արտաքին և ներքին (ներառյալ կառավարության երաշխիքով տրամադրված վարկերը, որոնք արտացոլվում են Կենտրոնական բանկի արտաքին պարտքի սյունակում)։
Առաջին դեպքում դրանք են ՀՀ կառավարության պարտքային պարտավորությունները միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների նկատմամբ, ինչպես նաև եվրապարտատոմսերի թողարկումից ստացված միջոցները, իսկ ներքին պարտքի դեպքում՝ նրա պարտավորությունները երկրի բնակիչների նկատմամբ։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ՝ finport.am
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․